ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահն օգտվում է առիթից և սահմանափակումներ մտցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է, որ այլևս Արցախում իր վստահության հանրաքվե չի անելու, ինչպես նաև դադարեցնելու է ներքաղաքական իրավիճակի շուրջ քննարկումները և կանխելու է բոլոր լարվածությունները։

Այն, որ Արցախում լարվածությունը կարող է հասնել գագաթնակետին, ընդհուպ անթույլատրելի սահմանները հատելով, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Առնվազն երկու խմբավորումներ, որոնցից մեկը վայելում է Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, փորձում են Արցախում իշխանություն վերցնել։ Եթե «Արցախի զարգացման և անվտանգության ճակատի» դեպքում պարզ հասկանալի է, որ մարդիկ են, ովքեր իրենց ամբողջ կյանքն են դրել Արցախի անկախության և զարգացման համար և այսօր էլ փորձում են կանխել Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության հետևանքները, ապա Սամվել Բաբայանը շանտաժի և սպառնալիքների լեզվով փորձում է իշախնություն վերցնել Արցախում։

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին։ Նրա հրամանագրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև «Տոների և հիշատակի օրերին» կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն կառավարության թույլտվության դեպքում։ Մեկ այլ հրամանագրով սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սահմանադրական կամ հասարակական կարգի տնտեսության բնական զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում դրանց դեմ ուղղված քարոզչությունը։

Հարությունյանն այս կերպ փորձում է բացառապես ապահովագրել իրեն, նաև կանխել հնարավոր ներքաղաքական լարվածությունները՝ օգտագործելով «Ռազմական դրության մասին օրենքը» Հարությունյանը փորձել է հնարավորինս երկար մնալ իշխանության ղեկին, թքած, թե նրա իշխանության մնալու դեպքում ինչ վտանգավոր հետևանքներ կարող են լինել Արցախի համար։

Ի դեպ նրա հրամանագիրն արդեն իսկ խախտել է անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, հարցազրույց է տվել և հայտարարել, թե բոլոր ուժերը, որոնք վերջին 23 տարիներին կառավարում են Հայաստանը և Արցախը իր մեջ վտանգ են տեսնում, նաև սպառնացել է իշխանության գալու դեպքում մի ամբողջ շարք անձանց դատել։ 

Արմեն Ցոլակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular