ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր զինծառայողներն ադրբեջանական սցենարի իրագործման նպատակով, ամենայն հավանականությամբ, առևանգվել են. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիները երեկվանից հոլուվուդյան ոճի մոտիվներով փորձ են անում «դիվերսիա» կարել` ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Նախ տրվեց, որ ՀՀ-ից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, ապա թեման զարգացրեցին այլ ուղղությամբ` մեղադրելով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող բնակավայրում, քաղաքացիական անձի սպանության մասին:

Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից ու Կապանի հատվածում քաղաքացիական անձ սպանելուց:

Իհարկե այն տարբերությամբ, որ եթե ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիներն իսկապես ներթափանցել ու մարդ էին սպանել, մեր զինծառայողներն ադրբեջանական սցենարի իրագործման նպատակով, ամենայն հավանականությամբ, առևանգվել են:

Եթե նույնիսկ խնդիրը մոլորությունը լինի, ինչի հավանականությունը, կարծես, բարձր չի, իրավիճակը դրանից չի փոխվի»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular