ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 12.1%, շուկայի գների աճը՝ 3.2%

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 12.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.4%:

Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 28.9%,
ծառայություններ՝ 20.4%,
շինարարություն՝ 19.3%,

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.8%-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից

2023թ. ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 83.5%-ով. արտահանումն աճել է 81.3%-ով, իսկ ներմուծումը՝ 84.7%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 3.2%-ով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular