ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդ ըմբիշները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում

ՍՊՈՐՏ

Մայիսի 20-24-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված Դ.Մ. Կարբիշևին, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Մեր տղաները մեդալների հսկայական ավարով են վերադարձել Երևան:

Ոսկե մեդալակիրներ են դարձել 57 կգ Սարգիս Բեգոյանը, 61 կգ Էդիկ Հարությունյանը, 65 կգ Հայկ Աբրահամյանը և 97 կգ Խաչատուչ Խաչատրյանը:

Արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը և 70 կգ Դավիթ Մարգարյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ Նարեկ Հակոբյանը, 65 կգ Աշոտ Չափուխյանը, 70 կգ Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և 79 կգ Արեն Իսրայելյանը:

Մեր երիտասարդները նախապատրաստվում են հունիսի 26-ից հուլիսի 2-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular