ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի 2 թերապևտ «Covid-19»-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտների կողմից մի շարք անձանց՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի պատվաստված չլինելու պայմաններում «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ «ARMED» համակարգ մուտքագրելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտների կողմից մի շարք անձանց՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի պատվաստված չլինելու պայմաններում «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ «ARMED» համակարգ մուտքագրելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այլ բուժաշխատողների և անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular