ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հնարավորություն է տեսնում Եվրոպայի գագաթաժողովում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ստորագրել Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ իրենց բազմամյա հակամարտության խաղաղ կարգավորումը, երբ նրանց առաջնորդները հաջորդ շաբաթ հանդիպեն Եվրոպայի գագաթաժողովում, ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան, գրում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ հաջորդ հինգշաբթի Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին կմասնակցեն մինչեւ 47 պետությունների, կառավարությունների եւ ԵՄ ինստիտուտների ղեկավարներ։ 

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ կուլիսներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

«Մենք հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնեւում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիր»,-Փարիզում լրագրողներին հայտնել է Լեյլա Աբդուլաեւան:

«Սա պատմական պահ է եւ ազդակ, որը չպետք է բաց թողնել»,-հավելել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular