Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը. Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը. Պուտին](/timthumb.php?src=disc/25-05-23/b9c62e2f930b4321665001b11f45e0c7.jpg&w=780)
Ադրբեջանը, առանց որևէ տարբերակի, ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այս տարածքի վրա, և տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման հետ կապված ամեն ինչի ինչ-որ երկակի, եռակի մեկնաբանությունը որևէ հիմք չունի, Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Տրանսպորտային ուղղությունների, հաղորդակցությունների (ինչպես երկաթուղիների, այնպես էլ հնարավոր ճանապարհների կառուցման) ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին մենք ասել ենք ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ժամանակ։ Ադրբեջանական կողմը հաստատում է, որ այս առումով փոփոխություններ չկան»,- ասաց նա։