ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն առաջարկել է, որ ԼՂ-ի հարցի լուծումը թողնվի սերունդներին, բայց չի կարողացել իրականացնել իր պնդումը. ՔՊ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության կողմից եղել է առաջարկ, որպեսզի ԼՂ-ի հարցի լուծումը թողնվի սերունդներին, այսինքն՝ պահպանվի ստատուս քվոն. Մենք հրապարակային համաձայնել ենք, դրանից հետո ՌԴ-ն չի կարողացել իրականացնել իր պնդումը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը դա չի կարողացել անել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով:

«Եթե կրկին դա առաջարկի Ռուսաստանը եւ կարողանա պնդել իր առաջարկը, Հայաստանը իր նախորդ առաջարկած կարծիքը չի փոխել այս մասով»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրադառնալով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Եվրոպական դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, եթե Ռուսաստանի պաշտպանության նախարարը կարծում է, որ քաղաքացիական առաքելությունը կարող է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, սա պաարոն Շոյգուի կարծիքն է, ես չեմ մեկնաբանելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular