ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը լայն քարոզչական գրոհի է անցել Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Միացյալ նահանգները լրջորեն ակտիվացրել է իր դերակատարումը Հայաստանում։

Երեկ առնվազն մի քանի կարևոր արձանագրումներ են եղել Վաշինգտոնում և տարածաշրջանում, մասնավորապես՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեք Հոգանը հայտարարել է, թե ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն իր առաջարկներն է ներկայացրել ամենավիճելի հարցերի վերաբերյալ։ Նա հիշեցրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև տեղի ունեցած քառօրյա բանակցությունները և նշել, թե Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք առայժմ կողմերն ուսումնասիրում են։

Պետքարտուղարության մեկ այլ ներկայացուցիչ, միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի աշխատակից Էրին Էլիզաբեթ Մըքքին էլ նույն լսումների ժամանակ դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որն առաջին անգամ հրապարակայնորեն պնդել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ Մըքքիի՝ սա շատ կարևոր առաջին քայլ է և այժմ սպասում են Ադրբեջանի պատասխանին։

Միևնույն ժամանակ, այսօր էլ մեկ այլ հայտարարություն արել է ԱՄՆ պետդեպի նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, հայտարարել, թե ԱՄն-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով բանակցություններին՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում են շփումները տեղի ունենում։ Բնականաբար այս հայտարարությունը առավելապես ուղղված է այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, սակայն ամենակարևոր և գլխավոր հայտարաությունը երեկ արել է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի աջակցության համակարգող Մարիա Լոնգին՝ նշելով, թե Միացյալ նահանգները դիիտարկում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հնարավորույթունը մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում։ «Մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայով փոքր միջուկային ռեակտորների կառուցման իրագործելիությունը, որոնք կարող են նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը»,- իրենց նպատակները պարզ բացահայտել է Լոնգին։

Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է այս խնդրին, նշել, թե առաջիկայում պատվիրակություն է մեկնելու Միացյալ Նահանգներ, քննարկելու մոդուլային ռեակտորների կառուցման հնարավորությունը։ Իհարկե Միացյալ նահանգները Ռուսաստանի դաշնակից Հայաստանին որևէ միջուկային ռեակտոր չի տրամադրելու, իսկ դրա դիմաց քաղաքական նախապայմաններ է դնելու առաջին հերթին Ռուսատանից անջատվելու վերաբերյալ։

Աշխեն Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular