ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանը հնարավորինս տարանջատվում է Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Նիկոլ Փաշինյանը երեկ Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։ Ներդրումային ծրագիրը իրականացվում է կառավարության և «Enterprise  Armenia» ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ և 125 միլիոն դոլարանոց նախագիծը ներառելու է նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերենս դահլիճ, այլ 158 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածք։

Վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիմնարկեքի արարողությանը մասնակցել է միայն Նիկոլ Փաշինյանը։ Երևանի փողքաղաքապետ, քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը չի մասնակցել, թեև բոլորին էլ հայտնի է վերջինիս սերը տարբեր կարմիր ժապավեններ կտրելու և Երևանում ցանկացած կարևոր իրադարձության մասնակցելու նկատմամբ։

Ըստ ամենայնի, խնդիրը հենց Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հակասությունների մեջ է։ Միևնույն ժամանակ չի կարելի մոռանալ այն հանգամանքի մասին, որ Ավինյանը փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով տարանջատվել Նիկոլ Փաշինյանի թիմից։ Ավելին, հանուն այդ անջատման, սեփական մորուքը սափրած նախկին փոխվարչապետը, այժմ էլ նոր քաղաքական ծրագիր է մտմտում ՝ ցանկանալով Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվամբ, կամ էլ այլևս վարքաբեկված «Իմ քայլը» դաշինքով, այլ բոլորովին նոր և անշառ անունով դաշինք ստեղծելով, ինչը թույլ կտա ներգրավել գործող իշխանությունների ռեսուրսները, բայց միաժամանակ հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե Տիգրան Ավինյանը բոլորովին էլ կապ չունի գործող փաշինյանական վարչախմբի հետ։

Թերևս հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ Ավինյանը երեկ չի էլ մասնակցել տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։ Մի կողմից այդ կերպ փորձելով իր կուսակիցներին և Երևանի բնակիչներին մեսիջներ հասցեագրել՝ իբր չի ցանկանում Փաշինյանի հետ միևնույն տարածքում գտնվել, մյուս կողմից էլ փորձում է հնարավորինս տարանջատման իմիտացիա ստեղծել։

Ալեքսանդր Սիրադեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular