Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիտղոսային ընդդիմության արձագանքը Արցախից հնչող պահանջին ադեկվատ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից և զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ գործող վարչախմբի չափազանց լկտի և լպիրշ վարմունքից հետո, ենթադրելի էր, որ հասարակության մի հատված ոտքի կկանգնի և կպայքարի, ավելին տիտղոսային ընդդիմադիր ուժերը կփորձեն գլխավորել այդ շարժումը և հնարավորություններ ստեղծել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։

Ավելին, նախօրեին Արցախի Ազգային ժողովը իր հայտարարությամբ դիմել էր Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին՝ կոչ անելով համախմբել և իրենց ձայնը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի ազգադավ հայտարարությունների դեմ։ Եթե Արցախի երկրորդ և երրորդ նախագահները համապատասխան հայտարարություններ են արել՝ նշելով, որ իրենք Արցախի ժողովրդի կողքին են և դատապարտում են Փաշինյանի հայտարարությունները, ապա Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների արձագանքները առնվազն տարօրինակ էին։

Սերժ Սարգսյանն, օրինակ, նշել է, թե նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իր մասով համարում է անտեղի և վիրավորական։ «Մշտապես, այդ թվում անցած 5 տարիներին բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ես և իմ գլխավորած քաղաքական ուժը Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը բոլոր հայտարարություններում, ելույթներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում։ Կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները, մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին, դրանք որևէ փոփոխության ենթական չեն»,- նշել է Սարգսյանը և հավելել, եթե ոմանք հիմա հանկարծ անսպասելիությունից անակնկալի են եկել և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է։

Ռոբերտ Քոչարյանի արձագանքն առավել կոշտ էր և վիրավորական Արցախի քաղաքական ուժերի և հանրության նկատմամբ։ «Դուք միայն նոր հասկացաք, թե ի՞նչ է կատարվում, դուք այդքան նաիվ ե՞ք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում»,- նշել է Քոչարյանը և մեղադրանքների տարափ տեղացրել Արցախի քաղաքական ուժերի հասցեին։ «Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ, չնկատեցիք նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը, ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ, դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության։ Այնպես որ չհամարձակվեք պատասխատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա և հաստատ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Որքան էլ արդարացի է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահի չափազանց մունաթախառն այս տոնը, միևնույն ժամանակ անհասկանալի և անտեղի։ Ըստ էության, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները փաստում են, որ իրենց քաղաքական ուժերը ձեռքերը լվացել են Փաշինյանի դեմ պայքարից, ո՞րն է պատճառը, առայժմ վաղ է արձանագրել, սակայն հաստատ է, որ Հայաստանն ու Արցախը այս պահին առնվազն ունեն քաղաքական լուրջ կոնսոլիդացիայի ալիք, և տիտղոսային ընդդիմությունն ինքը պետք է առաջինը նախաձեռներ, այլ ոչ թե հաթաթա տար մարդկանց։

Մարինե Գրիգորյան

Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)
Ամենադիտված