ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ հենց Ֆորշին». Երեւանի ավագանին բնակարան նվիրեց Ֆորշին

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց  Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի 15 շենքի 63 բնակարանը՝ 70.15-քմ մակերեսով, սեփականության իրավունքով անհատույց նվիրել Վահան Գևորգյանին՝ Ֆորշին:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը նշեց, որ երաժիշտը 10 տարուց ավելի է՝ բնակվում է վարձակալական հիմունքներով։

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց, թե ինչու են որոշել բնակարան նվիրել հենց Ֆորշին՝ հաշվի առնելով, որ նման մասնագիտություն ունեցող մարդիկ այդքան էլ վատ ֆինանսական վիճակում չեն, բարձր եկամուտներ են ունենում եւ կարողանում են իրենց համար բնակարան գնել:

Նուարդ Վարդանյանն ի պատասխան ասաց, որ այո, մշակույթի եւ գիտության ոլորտում կան գործիչներ, որոնք, ցավոք, ապրում են վատ վիճակում, բայց դա չի բացառում, որ ավագանին աջակցի որեւէ արժանավորի բնակարան գնելու հարցում. «Ամեն մեկը թող իր խղճի առջեւ քվեարկի: Ֆորշը այս քաղաքի կոլորիտն է»: Նա նաեւ հավելեց, որ Ֆորշի կողմից դիմում չի եղել, քաղաքապետարանի նախաձեռնությունն է:

Հիշեցնենք, որ Ֆորշը 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular