ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական ակտիվացում Հայաստանում. ի՞նչ է ուզում Լոնդոնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանը ցնցվում էր Նիկոլ Փաշինյանի դավաճանական հայտարարություններից, երեկ Հայաստան ուշագրավ մի այց է տեղի ունեցել, որը բավարար ուշադրության չի արժանացել հասարակության և քաղաքագիտական շրջանակների կողմից։ Երեկ Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերտին։ Վերջինս բրիտանական կառավարությունում համարվում է Հարավային Կովկասի գլխավոր համակարգողը և քաղաքականության մշակողը։

Երևանում նա հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, արտգործնախարարի հետ համատեղ հայտարարությանը հայտարարել է, թե Միացյալ թագավորության ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել։ Դոքերտին շեշտել է, որ Մեծ Բրիտանիայի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։

Նա նաև հայտարարել է, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսության գործընթացը, որը տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ «Այն կընդլայնի մեր համագործակցության եզրերը, հույս ունեմ, որ դրական ընկալում կունենա»,- ասել է Դոքերտին։

Իր հերթին Միրզոյանը նշել է, թե ռազմավարական երկխոսության մեկնարկը կարևոր է Հայաստանի համար։ Դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմանի հարթակներում երկկողմ համագործակցության հարցում։ Այն, որ ռազմավարական երկխոսության գործընթացի մասին բավարար չափով ոչ բրիտանական կողմը և ոչ էլ առավել ևս փաշինյանկան իշխանությունը չեն տարածվում, թերևս պարզ և հասկանալի է, Արևմուտքը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ամրապնդվել Հայաստանում, ընդ որում դա անում են ոչ միայն ֆրանսիան, Եվրամիությունն ու Միացյալ նահանգները, այլև Հարավկովկասյան տարածաշրջանում ավանդաբար ահռելի և խոշոր շահեր ունեցող և Ադրբեջանի հետ դաշնակցած բրիտանացիները։

Անգլոսաքսոնական կառավարիչները թերևս երբեք էլ աչքի չեն ընկել իրենց հայամետ դիրքորոշումներով, բոլոր պատերազմներում և կոնֆլիկտներում էլ եղել են Ադրբեջանի կողմից՝ հանուն արդյունահանվող նավթի և գազի։ Եվ այժմ, Բրիտանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի այցը Հայաստան և նրանց շահագրգռությունը վկայում է, որ հերթական դավադրությունն է ծավալվում Հայաստանի Հանրապետության դեմ։

Լիլիթ Գաբոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular