ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից կոշտ են արձագանքել Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովը չի ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Երեկ կեսգիշերին մոտ խորհրդրանն արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկել և հաստատել է համապատասխան հայտարաությունը, նշել, թե Փաշինյանի խոսքերը խիստ վրդովմունք և զայրույթ են առաջ բերել Արցախի Հանրապետությունում։

Ըստ Արցախի օրենսդիր մարմնում քննարկված հայտարարության՝ այդ հանձնառությամբ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, ընդ որում նույնիսկ Արայիկ Հարությունյանի կուսակիցները, որոնք սովորաբար աչքի են ընկնում ավելի մեղմ դիրքորոշումներով, Նիկոլ Փաշինյանին պատասխանել են կապիտուլյանտ, ազգակործան, պատուհաս բնորոշումներով։

Մի հայտարարություն էլ երեկ տարածել են Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ նշելով. «Մեր նախնիների դարավոր պայքարի և այդ հիմքի վրա ձևավորված արցախյան ազատագրական պայքարի վեր է խոյացել ազգային արժանապատվության նոր որակ, որը նսեմացնելու իրավունք ոչ ոք չունի անկախ զբաղեցրած պաշտոնից և դիրքից, ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան։ Արցախը չի ընդունել ու չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից և ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են իր հայրենիքում արժանապատիվ ապրելու համար»,- նշել են նախկին նախագահները։

Ըստ էության, մինչ հայաստանյան հասարակությունն ու ընդդիմությունը ջայլամի պես գլուխը թաքցրել են ավազի մեջ, միակ հստակ և աներկբա արձագանքը հնչում է Արցախից։ Արցախցիները կոչով դիմել են համայն հայությանը թույլ չտալու Նիկոլ Փաշինյանին ազգադավ քաղաքականության տարածումը և Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելը։ Հարկավ կարելի է փաստել, որ բոլոր այս հայտարարությունները փոքր ինչ ուշացած են։ Ավելին, ուշացած են նաև լայն հանրային համախմբումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, սակայն նույնիսկ այսօր էլ օր առաջ հարկավոր է ոտքի կանգնել և ազգադավ իշխանություններին հեռացնել երկրի ղեկավարումից, այլապես հետևանքները չափազանց դաժան և անկանխատեսելի են լինելու։ 

Նարեկ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular