Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 21 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տիեզերքի համաշխարհային օր,Երկխոսության և զարգացման համար մշակույթային բազմազանության օր, Հունաստան՝ Պիրրովասսիայի օր (կրակաքայլի), Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորիա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկանիոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների  և Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմա-ծովային նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 

1917-վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։

1921- ՀՍԽՀ հեղկոմը վերակազմավորվել է ՀՍԽՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհուրդ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։   

1922-ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։

1928-ծնվել է  բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։

1937-վախճանվել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։

1947-ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։

1962-վախճանվել է բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Հմայակ Հարությունյանը։

1967-վախճանվել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։

1969-վախճանվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանը։

1988-իրականացվել է Ադրբեջանի և Հայաստանի կուսակցական ղեկավարների փոխարինում՝ պաշտոնական բնորոշմամբ առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը, իսկ Ադրբեջանում Քյամրան Բագիրովին՝ Աբդուռահման Վեզիրովը։ 

1991-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի  Су-25-ը ուղղաթիռների աջակցությամբ ռմբակոծել է Մարտունի քաղաքը։ 

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական չորս ՄԻ-24 ուղղաթիռներ թռիչք են իրականացրել Շահումյանի շրջան՝ նրանց նպատակակետերն են եղել հայկական Բուզլուխ, Մանաշիդ և էրքեջ գյուղերը։

2001- Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջ, որով անցնում է Ստեփանավան-Պրիվոլնոյե, ապա Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:

2006- Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:

2010-Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվել է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։

2014-19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով հանդերձ:

2015-Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը: 

2018-Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։

2020- Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում գումարված Արցախի  Ազգային ժողովի հատուկ նիստում  Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պարտականությունները:

2022-Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1471-ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։

1502-պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։

1635-ֆրանսիան ընդգրկվել է Երեսունամյա պատերազմի մեջ։

1759-ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։

1786-վախճանվել է շվեդացի քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։

1792-տեղի է ունեցել Ունդզեյն հրաբուխի ժայթկումը, որը մտել  է մարդկության պատմության մարդկային զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթկումների հնգյակի մեջ. զոհվել է 15 000 մարդ։

1804-Փարիզում բացվել է Պեր-Լաշեզ գերեզմանատունը։

1840-Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։

1851-Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։

1861-Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։

1864-ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։

1881-Կլարա Բարտոնը հիմնադրել է Ամերիկյան Կարմիր Խաչը։

1904-Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։

1915-վախճանվել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։

1921-ստորագրվել է միութենական պայմանագիր Վրաստանի և ՌՍՖՍՀ-ի միջև։

-ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը հանդիսացող Անդրեյ Սախարովը։

1928-Ուոլտ Դիսնեյը արտոնագիր է ստացել Միկկի Մաուզի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։

1945-Սիրիան և Լիբանանը հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։

1956-Բիկին աթոլի վրա ԱՄՆ-ը իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։

1961-ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումը արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային խաղի հերարձակումը։

1982-սկսվել է բրիտանական դեսանտի ափհանումը ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։

2006-Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։

Կ. Խաչիկյան

 

 

Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար
Ամենադիտված