ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել. երկնքում անհայտ օբյեկտ է հայտնաբերվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում օդանավակայանը դադարեցրել է թռիչքները՝ անհայտ օբյեկտի պատճառով։ Անհայտ օբյեկտի հայտնաբերումից հետո թուրքական Գազիանթեփ օդանավակայանում տասնյակ չվերթեր են չեղարկվել, գրում է Ռիա Նովոստին։

Ժամը 00:30-ին երկու մարդատար ինքնաթիռի անձնակազմի կողմից մոտ 2743 մետր բարձրության վրա նկատվել է անհայտ առարկա։ Օդաչուները իրավիճակի մասին հայտնել են օդային երթեւեկության կառավարման կենտրոնին։

«Որոշ ինքնաթիռներ, որոնք պետք է վայրէջք կատարեին Գազիանթեփում, ուղղորդվել են դեպի Շանլըուրֆա և Ադանա օդանավակայաններ։ Գիշերվանից Գազիանթեփի օդանավակայանից չեղարկվել է 26 չվերթ, այդ թվում՝ 13 թռիչք և 13 վայրէջք»,- նշվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա ժամերին։ Հարյուրավոր ուղևորներ սպասում են օդանավակայանում՝ չեղարկված թռիչքների պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular