ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոկոմոտիվը հաղթեց Ֆակելին, Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը

ՍՊՈՐՏ

Ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու Վորոնեժի «Ֆակելը»։

«Լոկոմոտիվը» հաղթեց 1-0 հաշվով։ Հաղթանակը «երկաթուղայիններին» բերեց կիսապաշտպան Անտոն Միրանչուկի գոլը։

Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը՝ փոխարինվելով 58-րդ րոպեին։

«Լոկոմոտիվը» զբաղեցնում է ութերորդ տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 28 խաղից հետո վաստակել է 39 միավոր։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular