ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 16 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կայման կղզի՝ Համագործակցության օր, Հայաստան՝ Ուսանողների և երիտասարդների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1885-ծնվել է հայ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը։

1919- Հայաստանի  նախարարների խորհուրդը  որոշում է ընդունել ստեղծել Երևանի համալսարան։

1948-ծնվել է հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը։

1964-վախճանվել է հայ թատերագետ և գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը։

1977-վախճանվել է հայ լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը։

1985-ԽՍՀՄ Կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել ալկահոլամոլության և հարբեցողության դեմ պայքարի մասին։

1987-վախճանվել է հայ քիմիկոս, օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։

1988- Բաքվի Լենինի հրապարակում տեղի է ունեցել ուսանողների առաջին  համաքաղաքային ցույցը ի նշան Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման, 15 հազարանոց ամբոխի առավել արմատական ներկայացուցիչները քիչ է մնացել հարձակվեին իշխանության ներկայացուցիչների վրա։

2001- Հայաստանի հինգ մարզերում գործունեություն ծավալած «Փրկենք երեխաներին» ամերիկյան կազմակերպությունը Գյումրիում իրականացնում է բակերի բարեկարգման ծրագիր՝ ընդգրկելով քաղաքի նորակառույց թաղամասերն ու տնակներից ազատվող տարածքները:

2005- Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցությունների և մեկ կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

2006- պաշտոնապես բացվել է համակարգչային ծրագրերի եւ օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում: 

2007-վախճանվել է հայ օպերային հռչակավոր երգչուհի, «հայկական սոխակ» Գոհար Գասպարյանը։

-«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տված խախտումների դեմ:

2015-Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ:

2018-դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են  Արշակունյաց պողոտան։

2019- Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձամբ ներկայացել են դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար:

2020- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի շրջանակում հրապարակել է 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1648-Դեղին ջրերի շրջանում Բոգդան Խմելնիցկին հաղթել է Ռեչ-Պոսպոլիտայի զորքին։

1703-վախճանվել է ֆրանսիացի հեքիաթասաց, բանաստեղծ և քննադատ Շառլ Պերոն։

1717-Վոլտերը բանտարկվել է Բաստիլում իր երգիծական ստեղծագործությունների համար։

1811-տեղի է ունեցել Իսպանական Բադախոս քաղաքի մոտ գտնվող Ալբուերա գյուղի ճակատամարտը, որտեղ անգլիական էքսպեդիցիոն կորպուսի, Իսպանիայի և Պորտուգալիայի  միացյալ ուժերը  պարտության են մատնել Նապոլեոնի զորքին։

1849-Կարլ Մարքսը արտաքսվել է Գերմանիայից։

1871-Բրիտնական Կոլումբիան հայտարարվել է Կանադայի 6-րդ պրովինցիա։

-Բեռլինի արվարձաններում երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական տրամվայը։

1920-Ժանն դը Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

1924-ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական «Մուրզիլկա» ամսագրի առաջին համարը։

1929-Հոլիվուդում տեղի է ունեցել հետագայում «Օսկար»-ի վերանված առաջին մրցանակաբաշխությունը։

1943-դաժանորեն ճնշվել է ապստամբությունը Վարշավյան գետտոյում։

-գերմանական զորքերը սկսել են «Գնչուական բարոն» օպերացիան, որի նպատակն էր ոչնչացնել խորհրդային պարտիզաններին Ուկրաինայում և Բելոռուսիայում։

1960- Թեոդոր Մեյմանը ստեղծել և ցուցադրել է առաջին պինդ նյութային լազերը։

1966-Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում որոշում է ընդունվել երկրում սկսել «մշակույթային հեղափոխություն»։

1967-Լենինգրադյան Կոզիցկու անվան գործարանում արտադրվել են գունավոր «Ռուբին» առաջին հեռուստացույցները։

1995-Հոլլանդիայում ստեղծվել է 13,97 մետր թևերի բացվածքով թղթե ինքնաթիռ։

2003-տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների շարք Կասաբլանկայում։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular