ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 06 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր և Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Թուրքիա և թյուրքալեզու երկրներ՝ Հադերլեզ (Գարնան հանդիպման օր), ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 –ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։

1912– վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։

1940 –վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։

1959– վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը  (Առաջին սիրո երգը)։

1991–Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի։

2005-տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:

2008-Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

2012– Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները։

2013- անց է կացվել Երևանի ավագանու ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  հրապարակած նախնական տվյալների ավագանի են անցել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան» դաշինքը։

2021-Լատվիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2022- «Դիմադրություն» շարժման կանանց երթ է տեղի ունեցել Երևանում, Ալեն Սիմոնյանի մայրը թքել է ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

319-առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։

1312 —Վիենայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։

1527 —աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։

1626 —հոլլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանտխետենը, որը հետո 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու-Յորք քաղաքը։

1758 —ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը։

1833- ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։

1835- լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։

1840- Անգլիայում  շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ Սև պեննին։

1856 –ծնվել է  բժիշկ, հեգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։

1856 –ծնվել է  Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որը առաջինն է  շնասահնակով  հասել  Հյուսիսային բևեռ։

1872 - Անգլիայում հիմնադրվել է Ֆուտբոլի գավաթը։

1890 —մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։

1902 —տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը, Բենգալյան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։ 

1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աէրոպլանով։

1910 – Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։

1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։

1915– ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

1918- ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։

1919 —հայտարարվել է Ղրիմի խորհրդային հանրապետության ստեղծումը։

1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։

1941 - Ստալինը դարձել էԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի  «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։

1950- 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացել է։

1953 —ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է  «արհեստական սիրտ-թոք» սարքը։

1961– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1986 —ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։

1992– վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։

2001– պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը մտել է մզկիթ։

2012 —Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։

 

Կ. Խաչիկյան

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular