ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի շախմատային միջազգային մրցաշարը

ՍՊՈՐՏ

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի շախմատային միջազգային մրցաշարը:

 16-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի և Իրանի բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները:

Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը` Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցեցին միմյանց հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Արթուր Դավթյանը պարտություն կրեց:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը մեկնարկեց հաղթանակով:

Ստեփան Ավագյանի միջազգային մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն կեզրափակվի մայիսի 11-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4 միլիոն դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular