ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Վերոնա»-ին

ՍՊՈՐՏ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում «Ինտեր»-ը արտագնա խաղում մրցել է «Վերոնա»-ի հետ:

«Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 0:6 հաշվով: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ են դարձել Էդին Ջեկոն և Լաուտարո Մարտինեսը: Մեկ անգամ աչքի է ընկել Հական Չալհանօղլուն, իսկ «Վերոնա»-ից ինքնագոլի հեղինակ է դարձել Ադոլֆ Գայչը:

«Վերոնա»-«Ինտեր»` 0:6:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվել է 66-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular