Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը, որտեղ քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են. որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքին (1950-ական թթ.), որը կառուցվել է 1950-ական թթ., որպես վարչական շենք: Այստեղ տեղակայվել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: 1973 թ. տրամադրվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին:

Հաջորդը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «ԽԱՉՔԱՐ» (1309 թ.) քարակոթողն է, որը նախկինում եղել է վիշապաքար և ըստ խաչքարի հորինվածքի մաս կազմող ծավալուն թվակիր արձանագրության՝ խաչքարացվել է 1309 թ., տեղահանված է և ընկած: Խաչքարի հորինվածքի կենտրոնում հիմնախաչն է, իսկ խաչաթևերի միջակայքում առկա են մեկական փոքր խաչեր, որոնք նվիրված են ընտանիքի առանձին հանգուցյալ անդամներին: Առանձին փոքր, փորագիր խաչեր պատկերված են հորինվածքի չորս անկյուններում և հիմնախաչի տակ:

Նշենք որ, Հայաստանում խաչքարացված վիշապաքարեր փաստագրվել են նաև Գեղամա լեռներում (Աժդահա յուրտ), Սառնաղբյուրում (Շիրակի մարզ), Գառնիում (Կոտայքի մարզ), Վայոց ձորի մարզի Ռինդ, Կարմրաշեն, Թառաթումբ գյուղերում և այլուր:

Որպես խաչքարային արվեստի ինքնատիպ օրինակ արժևորվել է Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Ովաննեսի» խաչքարը (XV-XVI դդ.)։ Այն մոխրագույն բազալտե ուղղանկյուն սալ է, որի դիմային հարթության վրա կամարաձև վերնամասով խորադիր խորշում քանդակված է երկճյուղ թևերը հյուսկեն, եռաբողբոջ զարդերով հարդարած հիմնախաչ։ Խաչաթևերի վերնամասում խաղողի ողկույզներ են, իսկ ներքևում մեկական փոքր խաչաքանդակներ։ Նույն գյուղի «Մուրատ Ակոբճանի» արձանագիր տապանաքարը (1552 թ.) նույնպես ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Վերջինս սրբատաշ բազալտե ուղղանկյուն սալ է, որի աջ կողային հարթության վրա պահպանվել է երկու տող արձանագրություն. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԱՆՈՅ ՔՅՈԽՎԻ ՈՐԴԻ ՊԷՅ ՄՈՒՐԱՏ ԱԿՈԲՃԱՆԻՆ ԹՎ ՌԱ (1552)»:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Կոտայքի մարզի Պտղնի գյուղի «ՀՆՁԱՆ» (XII-XIV դդ.) նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտին, որի ուղղաձիգ կտրվածքը պատահականորեն բացվել էր 2022 թ., հողաբաժանման աշխատանքների ժամանակ:

Քննարկվել են նաև ՀՀ տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ 28 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, որոնք ըստ սահմանված կարգի՝ կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

Ներկայացվել և հանձնաժողովի անդամների հավանությանն է արժանացել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր բնակավայրի ԱՄՐՈՑ «Քյոշկ», Ք. ա. V դ.- Ք. հ. VII դ., XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 9.1.2) (Հ) հուշարձանը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելու  ծրագիրը:

Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան
Ամենադիտված