ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալը» պայմանագիր կառաջարկի Մբապեին

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է պայմանագիր առաջարկել Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին, թեեւ նախորդ երկու փորձերը հաջող ավարտ չեն ունեցել, հաղորդում է Mundo Deportivo-ն։

2021-ի ամռանը ՊՍԺ-ն հրաժարվեց 180 միլիոն եվրոյով վաճառել Մբապեին, իսկ 2022-ի ամռանը Մբապեն չցանկացավ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Արքայական ակումբ, թեեւ նախնական համաձայնություն ուներ Պերեսի հետ։

Մեկ տարի անց Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից՝ հասկանալով, որ Չեմպիոնների լիգայում դժվար է հաջողության հասնել փարիզյան թիմի հետ։

Մբապեի տրանսֆերը Պերեսին պետք է նաեւ հաջորդ տարի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերաբացումը նշանավորելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular