Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 01 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր, Ղազախստան՝
Ղազախստանի ժողովուրդների միասնության օր, ԱՄՆ՝ Լոյալության օր, Մանկական առողջապահության
օր, Իրավունքի օր, Հավայան կղզիներ՝ Հավայական պարերի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1912-ծնվել է նկարչուհի Մարիամ Պետրոսյանը։
1930-ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ լրագրող Վլադիմիր Աբրահամյանը։
1939-ծնվել է ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը։
1920- Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։
1978-վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։
1982- վախճանվել է խորհրդային լեզվաբան, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիր Ռուբեն
Ավանեսովը։
1987-ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքը։
1988-Ստեփանակերտում մայիսմեկյան շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են
Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը։
1991- ԱՄՆ-ի սենատը միաձայն որոշում է ընդունել, որով դատապարտել է ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի
կողմից Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացված
բռնությունները։
2001- Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «Շեյխի գավաթ»
ավանդական թվով երրորդ շախմատի մրցույթի սահմանած գավաթը նվաճել է Կարեն Ասրյանը:
2002- ավտոմատ հրազենից արձակված կրակոցներով սպանվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի
գյուղապետ, 51-ամյա Զորիկ Բադալյանը: Ձերբակալվել է Նորապատի հարևան գյուղի՝ Ջանֆիդայի 35-
ամյա բնակիչ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը: Պատճառը եղել է գյուղի մերձակայքում գտնվող
շուկայի վերահսկողության շուրջ սուր առճակատումը:
2006-Մոսկվայում տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման
հարցերով զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչների հանդիպումը:
2007-Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում, զանգվածային ծեծկռտուք է
տեղի ունեցել հայաստանցի և ադրբեջանցի ուսանողների միջև, որի հետևանքով եղել են տուժածներ:
2010-վախճանվել է հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։
2018- վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ,
ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի ստացել բավարար թվով ձայներ և չի
դարձել վարչապետ: Իշխող ՀՀԿ-ից ընդամենը մեկ պատգամավոր է կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին:
2022-ընդդիմությունը Հայաստանի խորհրդանշական 4 վայրերից մեկնարկած երթերով հասել է
Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի է ունեցել մեծ հանրահավաք:


ԱՇԽԱՐՀՈՒՄ
305-հին հռոմեական կառավարիչներ Դիոկլիտանը և Մակսիմիլիանը հրաժարվել են իշխանությունից։
1328-համաձայն խաղաղության պայմանագրի Անգլիան ճանաչել է Շոտլանդիայի անկախությունը։
1682-Լյուդովիկոս 14-րդը մեծ շուքով բացել է Փարիզի աստղադիտարանը։
1707-միավորվել են Անգլիան և Շոտլանդիան՝ առաջացել է Մեծ Բրիտանիա պետությունը։

1769-վախճանվել է բրիտանացի ֆելդմարշալ, Վաթերլոոի ճակատամարտի հաղթող և Մեծ Բրիտանիայի
25-րդ և 28-րդ վարչապետ Արթուր Վելլինգտոնը։
1786-Վիենայում մեծ հաջողությամբ կայացել է Մոցարտի «Ֆիգարոյի Ամուսնությունը» օպերայի
պրեմերիան։
1840-Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստային նամականիշները՝ սև մեկ
պեննիանոց և կապույտ երկու պեննիանոց արժեքներով։
1873-վախճանվել է անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնը։
1884-Չիկագոյում սկսվել է 10 հարկանի շենքի՝ աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը։
1890-առաջին անգամ մայիսմեկյան տոները նշել են Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի,
Դանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների բանվորները։
1895-ծնվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ներքին գործերի նարկոմ Նիկոլայ Եժովը։
1899-Գերմանիայում ստեղծվել է «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբը։
-վաճառակետերում հայտնվել են ասպիրինի առաջին դեղահաբերը։
1909- կանադական Օնտարիո պրովինցիայում ուժի մեջ է մտել «չոր օրենքը»։
1919-Բավարիական Կարմիր բանակը պարտվել է, ընկել է Բավարական Խորհրդային Հանրապետությունը։
1924-Խարկովում արտադրվել է առաջին խորհրդային թրթուրավոր տրակտորը՝ «Կոմունարը»։
1925-Կիպրոսը հայտարարվել է բրիտանական թագի գաղութ։
1929-ծնվել է լեհ կինոյի և թատրոնի դերասան Ստանիսլավ Միկուլսկին՝ Հանս Քլոսի դերակատարը։
1937-ավարտվել է Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառուցումը։
1945-ինքնասպանություն են գործել նացիստական հանցագործներ Պաուլ Յոզեֆ Գեբելսը և Հենրիխ
Մյուլլերը։
1948- Ստեղծվել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը։
1960-Սվերդլովսկի տարածքում խփվել է ամերիկյան ՈՒ-2 հետախույզ-օդանավը, որի օդաչու Ֆրենսիս
Պաուերսը գերի է վերցվել։
1993-Շրի-Լանկայի Կոլոմբո քաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է նախագահ
Ռանասինխ Պրեմադասան։
2019- Նարուհիտոն դարձել է Ճապոնիայի նոր կայսրը, կեսգիշերին ավարտվել է կառավարման Հեյսեյ
դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն և
ներդաշնակություն»…
2020- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է
Չինաստանում գտնվող լաբորատորիայից, իսկ ԱՀԿ-ն Չինաստանի գործակալ է:


Կ․Խաչիկյան

Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
Ամենադիտված