Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 21 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բրազիլիա՝ Տիրադենտեսի օր, Իտալիա՝ Հռոմի հիմնադրման օր, Քենիա՝ Ծառատնկման օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Սան-Խասինգոյի օր, Ռուսաստան՝ Տեղական ինքնակառավարման աշխատողների օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1866 –ծնվել է մանկավարժ, թարգմանիչ, լրագրող Ջալալ Տեր-Գրիգորյանը։
1882 –վախճանվել է  հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։
1894 –ծնվել է  դերասան, ռեժիսոր Յուրի Իլյայի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)։
1941 –ծնվել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։
1948 –ծնվել է գեղանկարիչ Վալմարը։
1965 – ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որը Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:
1969 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող Ցական Շողենցը։
1994– վախճանվել է հայազգի նշանավոր կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը։
1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լաոսի հետ։ 2005-ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունել է ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժման կոնվենցիային վերաբերող բանաձև, որը հեղինակվել և ներկայացվել է Հայաստանի կողմից:
2006-Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեև շրջանառվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծ:
2008- տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը: 
2010- բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:
2015-Սերժ Թանգյանն ու Ջոն Դոլմայանը ժամանել են Հայաստան։ Այցի նպատակը եղել է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգը Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
2016-  Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։
2017-Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ առավոտից փակել են իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են, իրենց հանգիստ չեն թողնում, ստուգումներ են իրականացնում, պահանջում են ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։
2018-«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից մեկը հանդիսացող Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է։
2020-Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և  Արցախի Հանրապետության նախագահ ընտրված հայտարարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:
2021- Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներ իրենց մարզ այցելած վարչապետին դիմավորել են «սյունաց ողջույններով»՝ հայհոյանքներով, սուլոցներով և իրենց բնակավայրեր, հատկապես գերեզմանատներ չմտնելու պահանջներով։


ԱՇԽԱՐՀՈՒՄ 


մ. թ. ա. 753 – Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրել են Հռոմ քաղաքը։ Այդ օրը համարվում է Հռոմի հիմնադրման օրը։
1109 –վախճանվել է միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը հանդիսացող  փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Քենթրբերցին;
1142 –վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելարը։
1519 —Մեքսիկայի մոտ ափ է իջել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։
1526– զորավար Բաբուրը հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրել է Մեծ Մողոլների կայսրությունը:
1699 –վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Ռասին։
1729 –ծնվել է  Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։
1782 —թագավոր Բուդդխա Յոդֆա Չուլակոլը հիմնադրել է Սիամի նոր մայրաքաղաքը, որը եվրոպացիներին հայտնի է դարձել Հոնգկոնգ անունով։
1792- Ռիո-դե ժանեյրոյում պորտուգալացիները քառատել են Բրազիլիայի անկախության համար պայքարող Տիրադենտեսին։
1816 –ծնվել է անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։
1828 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենը։
1863- Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդադի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակել է նոր համաշխարհային կրոնի ստեղծումը։
1898 —ԱՄՆ-ի բանակի կողմից Կուբայի շրջափակմամբ սկսվել է իսպանո-ամերիկյան պատերազմը։
1910– վախճանվել է ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ Մարկ Տվենը, ով հանդիսանում է «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» և այլ գրքերի հեղինակը:
1913– ջուր է իջեցվել «Աքվիտանիա» շոգենավը: Դա միակ շոգենավն է, որը մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:
1915– ծնվել է մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան Էնթոնի Քուինը։
1926– ծնվել է Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ 2-րդը։
1944 —ֆրանսիայում կանայք ստացել են ընտրական իրավունք;
1954– ԽՍՀՄ-ը անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
1960 – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվել է Բրազիլիա քաղաք:
1989 —Պեկինի Տյանանմեն հրապարակում կապված չինական բարեփոխումների առաջնորդ Հու Յաոբանի մահվան հետ հավաքվել են մոտ 100 000 ուսանող։
1996 –սպանվել է  չեչեն զինվորական և քաղաքական գործիչ, ինքնահռչակ Իչկերիա չեչենական հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևը։
2019-Շրի Լանկայում տեղի են ունեցել ահաբեկչությունների շարք։
-Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։

Կ.Խաչիկյան

 

Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Ամենադիտված