Լավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Լավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջ](/timthumb.php?src=disc/20-03-23/f78559f3bf1ef729423c08f0b8c8ff99.jpg&w=780)
Հավաքական Արեւմուտքն արդեն փորձում է խարխլել Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Կովկասում ստեղծված «3+3» ձեւաչափը։ Այսօր այս մասին Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Դրա հնարավոր մասնակիցներն են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը։ Վրաստանը դեռ մտածում է միանալու մասին։ Միակ բանը, որով առաջնորդվում է Արևմուտքը, երբ սկսում է իր «խաղերը» Հարավային Կովկասում, դա իր հեգեմոնիայի հաստատումն է և աջակցությունը «գունավոր հեղափոխություններ» պատրաստող ՀԿ-ներին», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն Արևմուտքի հետ տարածաշրջանի շուրջ երկխոսության որևէ հնարավորություն և անհրաժեշտություն չի տեսնում։
Լավրովը նաեւ մեղադրել է արեւմտյան երկրներին Ռուսաստանի կամ Իրանի գործողությունները վարկաբեկելու փորձերի մեջ։