ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի 17-ին հրաման է ստորագրել, ըստ որի՝ քրեակատարողական ծառայության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մարտի 16-ի թիվ Ե 40/10-1382 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Առուստամյանի զեկուցագիրը.

Հրամայում եմ՝

  • Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի մարտի 17-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
  • Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է հրամանում:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի որակավորմամբ:

1999-2001թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:

2001-2003թթ. Երևանի «Աուդիտ» ՍՊԸ աուդիտոր:

2003-2006թթ. ՀՀ ԱԱԾ օպերլիազոր:

2006-2008թթ. ՀՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր:

2008-2017թթ. ՀՀ ԱԱԾ բաժանմունքի պետ:

2017-2018թթ. ՀՀ ԱԱԾ բաժնի պետի տեղակալ – բաժանմունքի պետ:

2018-2020թթ. ՀՀ ԱԱԾ բաժնի պետ:

2020-2021թթ. ՀՀ ԱԱԾ մարզային վարչության պետի ՊԺԿ:

07.2021-10.2021թթ. ՀՀ ԱԱԾ մարզային վարչության պետ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021թ. նոյեմբերի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ:

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով, անվանական զենքով, այդ թվում՝

ՀՀ նախագահի հրամանով՝ Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամաններով՝ «Անբասիր ծառայության համար» 3-րդ և 2-րդ աստիճանների մեդալներով, «Անվտանգության մարմինների 100-ամյակ» մեդալով, ՌԴ ԱԴԾ ՍՎ հոբելյանական մեդալով, «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով:

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Համագործակցության համար» մեդալով:

ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի հրամանով՝ «Օրինականության ամրապնդման համար» մեդալով:

Խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular