ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն Քոչարյանը

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սովորաբար ընտրություններում իշխանության թեկնածուն կամ իշխանական ուժը մի փոքր ֆոռա է ունենում՝ վարչական ռեսուրսի տեսքով: Ու, եթե այդ թեկնածուն կամ ուժը ունենում են բարձր վարկանիշ և հավաքում են 50%+1 ձայն, ռեսուրսի և լծակների օգտագործումը հասարակության, միջազգային դիտորդական կազմակերպությունների և այլ «չուզողների» կողմից չի նկատվում, որովհետև այն կազմում է 7-8%: 10%-ից ավելի կեղծելու դեպքում անհնար է չօգտագործել կրիմինալը, փողը և այլ անօրինական մեթոդներ: Իսկ, եթե թեկնածուն կամ ուժը փորձում են կեղծել 25 և ավելի %, ապա անգամ դե յուրե ֆիկսված ընտրությունների արդյունքները, դե ֆակտո բոլորի համար դառնում են ոչ լեգիտիմ և այդ նույն հասարակությունը, միջազգային կառույցները և անգամ թիմի մի հատվածը (ինչպես դա եղավ ՔՊ ներքին ընտրությունների պարագայում) հիշում են Ստանիսլավսկիին և ասում՝ НЕ ВЕРЮ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular