ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/20-03-23/7d780710a8f81080b4519943932a466d.jpg&w=780)
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի հարավում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալյասկայի Անքոր Փոյնթ քաղաքից 19 կիլոմետր հարավ-արևմուտք։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։