ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հեռացումը և Լևոն Հովհաննիսյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու փաստը, քաղաքական դաշտում կրկին սրել են խոսակցությունները Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ըստ էության, քաղաքապետի հրաժարականով ոչ ֆորմալ ստարտ տրվեց նախընտրական արշավին, և առնվազն սեպտեմբերյան հերթական ընտրություններ են սպասվում, թեպետ չի բացառվում արտահերթ ընտրությունների տարբերակը։ Բոլորը հասկացան, որ քաղաքապետի ընտրությունները մոտ են։

Սա, թերևս, չի վերաբերում իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանին, «Ապելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին, գուցե նաև Արթուր Վանեցյանին, որոնք արդեն սկսել էին իրենց նախընտրական պայքարը։ Տիգրան Ավինյանը վաղուց իշխանական ռեսուրսներն է օգտագործում, ակտիվ է և վա-բանկ է գնում, փորձում է քիչ թե շատ հարց լուծողի համբավ ձեռք բերել բայց նրա ռեյտինգը չի աճում, որոշ դեպքերում նվազում է, քանի որ հայտնի են դառնում նրա թերությունները, ֆինանսական և կոռուպցիոն կապերը։

Քաղաքապետի իշխանական թեկնածուի վարկանիշին լրջորեն հարվածում է նաև «Քաղպայմանագրի» «աջակցությունը», առավել ևս, որ այդ աջակցողների մի մասն իրականում նրա դեմ է աշխատում։ Հասկանալով, որ հանրային-քարոզչական դաշտում պարտվում է, իշխանական թեկնածուն դիմել է բոլոր հայկական իշխանությունների «ավանդական» մեխանիզմին, ակտիվացրել է իր կոնտակտները կրիմինալի, տեղական օլիգարխների, Էրեբունիում՝ Թոխմախի Մհերի, կենտրոնում՝ Գագիկ Բեգլարյանի, և այլ անձանց, որոնք նախկինների օրոք ապահովում էին «տասովչիկների» աշխատանքը։

Ավինյանը նաև փորձում է դուրս գալ այլ ազդեցիկ մարդկանց վրա, համոզել աշխատել իր օգտին։ Սա, իհարկե, նույնպես աննկատ չի մնում, և հենց Փաշինյանն ու նրա թիմակիցները, որոնք իբր պայքարում էին նախկինների արատավոր բարքերի դեմ, անհանգստացած են Ավինյանի քայլերից։ Փաշինյան ընտրածները անգամ գիտակցել են, որ ոչինչ չի փոխվել, ՔՊ-ն, ըստ էության, դարձել է սովորական իշխանություն, որի հենարանը կրիմինալն է։

Ի դեպ, այդ հենարանն էլ ոչ բոլոր դեպքերում է համաձայն աշխատել Ավինյանի օգտին, շատերը չեն ցանկանում թաթավել կապիտուլյանտների հետ համագործակցությամբ։

Առաջիկա ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ ՔՊ խմբակցության սեփական օլիգարխի՝ Խաչատուր Սուքիասյանի վարքն է։ Ավինյանն արդեն հասցրել է 2021 թվականին խնդիրներ ունենալ Սուքիասյանի հետ, այժմ նրանց ջրերը նույն առվով չեն հոսում և Կենտրոնի մի հսկա տարածքում ձայներ բերելու մեջ մասնագիտացած Սուքիասյանը պարզապես չի խառնվում, ավելին ըստ որոշ աղբյուրների, աշխատում է Ավինյանի դեմ։

Կրիմինալի վրա հենվելը օգուտ է բերելո՞ւ, թե՞ հերթական խնդիրն է հարուցելու Ավինյանի համար, պարզ կլինի առաջիկայում, երբ նա հանկարծ պարզի, որ իր վարկանիշը կրկին նվազել է։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular