ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի հավաքականի դեմ խաղով, որը, այսպես թե այնպես, որոշակի քաղաքական իմաստ է ստացել՝ հաշվի առնելով ոչ միայն հայտնի գործոնը, այլև հատկապես Հայաստանի իշխանությունների «ձգտումները» Հայաստանի և Թուրքիայի միջև, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացները:

Կան խոսակցություններ, որ Երևանում կայանալիք հանդիպմանը Թուրքիայից պաշտոնական ներկայացուցչություն կարող է լինել: Մասնավորաբար խոսվում է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի մասին: Եթե այդպես լինի, ապա Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ պետք է մասնակցի աշնանը կայանալիք պատասխան հանդիպմանը Թուրքիայում:

Քաղաքագետների կարծիքով, Հայաստանը «ներկա կլինի» ոչ թե համազոր, այլ ավելի «բարձր» մակարդակով: Իսկ ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է, որ ականատես լինենք «ֆուտբոլային դիվանագիտության» քպական արարի: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, որ մենք «ֆուտբոլային դիվանագիտության» ենք ականատես լինելու:

Զուգահեռ անցկացնելով 2008 թվականի հետ՝ նա շեշտեց, որ այն ժամանակ իսկապես կար դիվանագիտություն, Հայաստանն ինչ-որ խնդիրներ էր առաջ բերում, կարողանում էր պաշտպանել, բանակցել, իր շահերը ներկայացնել: «Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին դրել է մի վիճակի մեջ, երբ չկա բանակցություն, չկա դիվանագիտություն: Մեծ հաշվով, որևէ բան չկա, կա միայն պարտադրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը իրենց օրակարգերն են պարտադրում Հայաստանին:

«Հայաստանը հիմա չի կարող այդ ամենին դիմակայել, պարզապես չի կարող: Մեծ հաշվով, ֆուտբոլային դիվանագիտություն չի լինելու, լինելու է թուրքական պարտադրանք, սրանք նորից ընդունելու են այն պահանջները, որոնք առաջադրվում է մյուս կողմից: Դա կփորձեն հանրությանը նորից որպես դիվանագիտություն, բանակցությունների միջոցով ձեռք բերված արդյունք ներկայացնել, բայց վստահեցնում եմ, որ ոչ մի բանակցություն գործնականում չկա»:

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular