ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ](/timthumb.php?src=disc/20-03-23/15b3bef18b973460e6edaeeda05652fb.jpg&w=780)
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում և Կապան, Գորիս քաղաքներում մառախուղ է:
«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։