Էկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Էկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/18-03-23/7618a8569b73e7548fc3ac958f47f036.jpg&w=780)
Մարտի 18-ին Էկվադորում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էկվադորի՝ մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Գուայաքիլից մոտ 80 կմ հարավ: