Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիային վրդովեցրել է Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի զեկույցում մեկ նախադասությամբ Հայոց ցեղասպանության հիշատակումը։

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը մեկնաբանել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակումը։

«Այդ տեսակետները անհամատեղելի են պատմական փաստերի եւ միջազգային-իրավական նորմերի հետ: Դրանք մեզ համար վավերական չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը` չնայած աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում սարսափելի հանցագործության բազմաթիվ վկայություններին:

 

«Երեւում է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» իր սովորական զեկույցում պնդում է մեր երկրի եւ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքները»,- շարունակել է նա։

«Պատմական փաստերի եւ միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն, այլ ոչ թե կրկնել այսպիսի միակողմանի եւ անհիմն հայտարարությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Եվրախորհրդարանի https://www.europarl.europa.eu/factsheets/en/sheet/172/three-eastern-partnership-neighbors-in-the-south-caucasus «Արեւելյան գործընկերություն երեք հարեւաններ Հարավային Կովկասում»զեկույցում խոսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միջազգային կառույցի հարաբերությունների մասին։

«2022 թվականի մարտին ընդունված բանաձեւում խորհրդարանը «վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու եւ ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»։ Հայաստանում իրավիճակին հետեւող Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները մի շարք հայտարարություններ են արել հակամարտության վերաբերյալ՝ պնդելով համապարփակ բանակցային կարգավորման անհրաժեշտությունը եւ մտահոգություն հայտնելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային միջադեպերն ու հարձակումները, հայ գերիները, ականները, սադրիչ հռետորաբանությունը, մարդասիրական հասանելիությունը եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը։ 2015 թվականին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել»,- նշվում է զեկույցի հատվածներից մեկում, որտեղ բերվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հղումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Լավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի ԳերմանիաՓաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբԱրտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնիցԸնտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն ՔոչարյանըԾանոթ ու միառժամանակ անհայտ…խաշՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»Պապն ու աղջիկը ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել էԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններինՈղբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դիՈսկին թանկանում էԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում էՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձըԱդրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին 36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄիակ լավ լուրը շրջափակված ԱրցախիցՆավթն էժանանում էՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունըԲյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասինՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 մարտ)էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈ՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետՍտեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար Փարիզի ոստիկանությունն արգելել է հավաքները Համաձայնության հրապարակումԷկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ NewsweekԱդրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԻբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրք մարզիկին (տեսանյութ)Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմԹուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցումԷրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումըԵրևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմըԹուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերություններըԱլիևը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի և հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»Հայաստանի և Ռուսաստանի միջև լուրջ խնդիրներ չկան Պատրաստություն թիվ 1. Իրանը հրթիռներ է նախապատրաստել երկրի գաղտնի տարածքներում
Ամենադիտված