Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստություն թիվ 1. Իրանը հրթիռներ է նախապատրաստել երկրի գաղտնի տարածքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bloknot.ru-ն գրում է, որ Բրիտանիայից ստացված տեղեկատվության համաձայն Իրանը շտապ կերպով իր հրթիռները տեղակայում է երկրի գաղտնի տարածքներում։ Խոսքը ոչ թե հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է, այլ պատասխան հարված հասցնելու միջոցների։ Մասնավորապես, դրանք «Հադր-1»-ն ու «Իմադ»-ն են՝ մինչև 1800 կմ թռիչքի հեռահարությամբ և 0,75-1 տոննա մարտագլխիկով։ «Հորեմշեր»-ի ու «Հովեյզ»-ի նոր սերունդները  ունակ են 2 հազար կմ հեռավորության 1-1,5 տոննա մարտագլխիկներ հասցնել: «Սաջիլ»-ը թռիչքի նմանատիպ հեռահարությամբ և 0,5 տոննա մարտական ​​քաշով է։ Այս բոլոր «նվերներն» առաջին հերթին Իսրայելի համար են։


Իսկ վերջերս Իրանը հայտարարեց 1650 կմ հեռահարությամբ «Պավե» հիպերձայնային բալիստիկ հրթիռի և Heidar թևավոր հրթիռների մշակման մասին։ Նրանք ծրագրում են հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին և ամերիկյան բազաներին։


Իրանը դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը ոչ միայն հարվածային անօդաչու թռչող սարքերի, այ նաև հրթիռների արտադրությամբ։
Ադրբեջանին, եթե հարկ լինի, կհարվածեն տարբեր սերունդների «ֆաթեխ»-ներով, «Զուլֆիկար»-ներով, «դիզֆուլ»-ներով, «Սումար»-ներով, որոնք մինչև 500-700 կմ հեռահարության են։ Այժմ Իրանը շարունակում է իր զորքերը տեղաբաշխել Ադրբեջանի հետ սահման։ Գործարկվել են անօդաչու թռչող սարքեր, հարվածային ուղղաթիռներ, կործանիչներ, տանկեր և այլ զինատեսակներ։ Երկրների միջև հարաբերությունները վերջին տարիների ամենախորը ճգնաժամի մեջ է։ Պատճառը հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումն էր։ Դրանից հետո Բաքուն փաստացի մեղադրեց հարևան երկրին ահաբեկչության մեջ եւ տարհանեց դիվանագիտական ​​առաքելության անձնակազմին, որը համաշխարհային քաղաքականության մեջ պատերազմի ավետաբեր է համարվում։

Նաև «Իրանի գործակալների» որս սկսվեց անդրկովկասյան այդ հանրապետությունում, տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին: Իրանը կարծում է, որ հենց Ադրբեջանի տարածքից են անօդաչու թռչող սարքեր են արձակվել, որոնք հարձակվել են Իսլամական Հանրապետության թիրախների վրա, մասնավորապես՝ Սպահան քաղաքի ռազմական գործարանի վրա: Մի շարք վերլուծաբաններ չեն բացառում, որ Իրանը կարող է ավելի հեռուն գնալ և իր զորքերը տեղափոխել Հայաստան: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ հակամարտության հերթական փուլն է այնտեղ  բորբոքվում, որոշումը ինքնաբերաբար կարող է հանգեցնել ռազմական գործողությունների մեկնարկի։ Թուրքիան ամենակարճ ժամկետում կներքաշվի այդ ամենի մեջ։ Իսկ հետո, եթե չհաջողվի հաղթել Իրանին, Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակման կենթարկվի Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն իրադարձությունների զարգացման սցենարը չի բացառում, որ Թել Ավիվը առաջինը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին անկախ Ադրբեջանի հետ կապված իրավիճակից։ «Իրանի դեմ Իսրայելի պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թել Ավիվ կատարած այցից հետո։ Եվ նա միակը չէ, ով նման կանխատեսում է անում։


Իսրայելը հստակ հայտարարել է, որ հարվածելու է Իրանին։ Միգուցե՞ պետք է կանխարգելել այդ հարվածը: Հատկանշական է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահվածքը. մարտի սկզբին նա հերքեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունները Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածի անօրինականության մասին։ «Մեզ թույլատրվո՞ւմ է պաշտպանվել: Հասկանալի է, որ մեզ թույլ են տալիս դա անել, և պարզ է, որ մենք դա կանենք»,- ասել է Նեթանյահուն։
Իրանի կողմից միջուկային ռումբ ունենալը ինքնաբերաբար անհնարին կդարձնի ցանկացած ուժային ճնշում, այդ թվում Թեհրանի աջակցությունը Պաղեստինի զինված խմբավորումներին դադարեցնելը: Հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հնարավորությունները նվազագույն են: Միացյալ Նահանգները ներքաղաքական պատճառներով պատրաստ չէ վերադառնալ միջուկային գործարքին։ Բացի այդ, Իրանի միջուկային օբյեկտների դեմ նախկինում թիրախավորված ահաբեկչությունները հնարավորություն են տվել դանդաղեցնել միջուկային ծրագիրը, սակայն այժմ դա արդեն բավարար չէ, քանի որ այդ ծրագիրը մոտ է ավարտին։

Հետևաբար, Իսրայելը բացի ռազմական գործողությունից այլ տարբերակ չունի: Հնարավոր է, որ իրանական հրթիռների տեղակայումը պատասխան է Իսրայելի հարված հասցնելու կոնկրետ ժամկետների մասին ստացված տեղեկատվությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում էՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծումՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրիցՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքովՎեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել ՈւկրաինայինԻնչպես է ողբերգական վթարի մեղավորը փախուստի դիմելԱրաքս և Մեծամոր համայնքները գազ կունենան Փոքր Վեդիում դայակը ծեծել է երեխային (տեսանյութ)Մամ, էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնել․ Ռաֆայել Ֆրանգուլյան (տեսանյութ)Ինչպես է ԱՄՆ-ը վերահսկողության տակ վերցնում Հայաստանի ուժայիններինԱյժմ ՀՀ-ում բուժվում է հեպատիտով հիվանդ ավելի քան 450 պացիենտ, որոնցից 70-ը՝ ՔԿՀ-ներում (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սալօջախ–վառարանԿալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Շեֆ-խոհարարը բացահայտել է անսովոր մարինադով իսկական հայկական խորովածի բաղադրատոմսը   Հայաստանը դառնում է հնդկական զենքի խոշորագույն գնորդներից մեկը   Փաշինյանը ձգտում է երկրի վերահսկողությունը փոխանցելով Արևմուտքին Հայաստանին օտարել Ռուսաստանից  Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ումԱյսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի հիշատակության օրն էՌԴ-ի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է 8 երեխաՓաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից«Երևանի բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ դատարանն անվավեր չի ճանաչել ՌԴ-ն անօդաչու սարքերով և հրթիռներով գրոհել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները Կառավարությունը լուծարել է բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն գրականությամբ պահոց. Դանիելյան
Ամենադիտված