Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրամիությունը սկսել է Ռուսաստանին «դուրս մղել» Հարավային Կովկասից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru-ն գրում է, որ Եվրամիությունը, այսպես կոչված, քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Հայտարարված նպատակն է «նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդմանը», ինչպես նաև «երկու հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելը»: «Առաքելությանը կմասնակցեն շուրջ 100 քաղաքացիական աշխատակիցներ, այդ թվում՝ 50 անզեն դիտորդներ», - հայտնել են ԵՄ-ից հիշեցնելով, որ խումբը ստեղծվել է դեռ հունվարին «Երևանի խնդրանքով»։


Սակայն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ, որքան փորձում են ներկայացնել «եվրոպական գործընկերները», և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը վերջին բանն է, որը նրանց հետաքրքրում է:
«Վերջերս հայտարարված ԵՄ առաքելությունը Հայաստանում, որն իբր ուղղված է «սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը», ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական նախագիծ, որը ծառայում է Արևմուտքի շահերին», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ,-  առաքելությունը դժվար թե բարելավի տարածաշրջանում անվտանգության իրավիճակը»:


Մոսկվան հիշեցրել է, որ սա Եվրամիության և Արևմուտքի առաջին փորձը չէ «ամեն գնով ոտքի տեղ անել Հայաստանում» և բացատրել է, որ Ռուսաստանը նման քայլերը համարում է «աշխարհաքաղաքական գործողություններ, որոնք կապ չունեն տարածաշրջանում իրական խաղաղության գործընթացի հետ»։


«Արևմուտքն ամեն ինչ անում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավորի թուլացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն նաև կասկածի տակ է դնում Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ԵՄ առաքելության իրական կարողությունը մատնանշելով այն փաստը, որ Բրյուսելի նմանատիպ առաքելությունը Սերբիայից անջատված Կոսովոյում անցյալ տարի չի կարողացել կանխել Բելգրադի և Պրիշտինայի միջև լարվածության լուրջ բռնկումը։ 


Ի դեպ, Ադրբեջանը չի ցանկանում եվրոպացիներին տեսնել իր սահմանին։ Դեռ անցյալ շաբաթ պաշտոնական Բաքուն քննադատել է Բրյուսելի մտադրությունները։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան զգուշացրել է, որ ԵՄ առաքելությունը կարող է «խոչընդոտել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին»։


Մոսկվան պնդում է, որ միայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները կարող են հիմք ծառայել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար։ Խոսքը վերաբերում է սահմանների սահմանազատման, տրանսպորտային ուղիների բացման և երկու երկրների քաղաքացիական խմբերի, օրենսդիրների և կրոնական առաջնորդների միջև կապերի հաստատման մասին պայմանավորվածություններին։


Բայց դա ոչ մի կերպ չի շփոթեցնում եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր վճռական են իրենց վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը, որպեսզի թույլ չտան Մոսկվային «Լեռնային Ղարաբաղը մեկ այլ Ղրիմի վերածելով Հայաստանում ավելի ռուսամետ կառավարություն ստեղծել»: Փետրվարի սկզբին Բրյուսելի այդ մտավախությունների մասին The Hill պարբերականն է գրել. «2022 թվականի նոյեմբերին Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի նոր վարչակազմի ղեկավար, Մոսկվան նաև պատրաստում է Վարդանյանին նախապատրաստել որպես փոխարինող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իշխանության է եկել խաղաղ հեղափոխության արդյունքում»։ Բանն այն է, որ Փաշինյանը հեռանում է Ռուսաստանից քննադատելով նրա ռազմական ներկայությունը տարածաշրջանում և վերակողմնորոշում է Երևանի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք։ Վարդանյանը ձգտում է ապալեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին և հրահրել հակամարտություններ հայերի և ադրբեջանցիների միջև պահպանելու Ռուսաստանի դերը որպես գլխավոր «միջնորդի» և, ի վերջո, որպես թագավորների ստեղծողի»: Պարզվում է, որ ահա այսպիսի «Գահերի խաղ» է նախատեսվում Հարավային Կովկասի տարածաշրջանում։


Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը տասը տարի շարունակ վիճում են Լեռնային Ղարաբաղի շուրջ, որը Ադրբեջանի մի մասն է, որտեղ հիմնականում էթնիկ հայ բնակչությունէ, և որը պահանջում է Բաքվից անկախանալ: 2020 թվականին երկու երկրները 44-օրյա պատերազմ մղեցին, որն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարով:


2022 թվականի սեպտեմբերին երկու հարևանների միջև սահմանային լարվածությունը կրկին բռնկվեց, ինչը հանգեցրեց մի շարք սահմանային փոխհրաձգությունների, որոնք, ըստ տեղեկությունների, խլեցին երկու կողմերի տասնյակ զինվորների կյանքեր: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը կլքի իր պաշտոնըՈւկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Պեկինը կազդի Մոսկվայի վրա և կստիպի դադարեցնել հակամարտությունը Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի պլանը կարող է քննարկվելԴոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել էԼավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի ԳերմանիաՓաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբԱրտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնիցԸնտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն ՔոչարյանըԾանոթ ու միառժամանակ անհայտ…խաշՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»Պապն ու աղջիկը ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել էԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններինՈղբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դիՈսկին թանկանում էԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում էՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձըԱդրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին 36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄիակ լավ լուրը շրջափակված ԱրցախիցՆավթն էժանանում էՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունըԲյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասինՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 մարտ)էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈ՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետՍտեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար Փարիզի ոստիկանությունն արգելել է հավաքները Համաձայնության հրապարակումԷկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ NewsweekԱդրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԻբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրք մարզիկին (տեսանյութ)Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմԹուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցումԷրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումըԵրևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմը
Ամենադիտված