Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին։

Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար:

Այս տեղեկությունն, ի դեպ, տևական ժամանակ թաքցվել է հանրությունից, և միայն «Հետքն» է բացահայտել ՀՀ գործող վարչախմբի հերթական դավադրությունը։ Մեծամոր խոշորացված համայնքի ավագանին որոշումը կայացրել է փետրվարի 17-ին՝ 20 կողմ, 0 դեմ ձայներով։ Ընդ որում, ավագանու անդամներին անգամ հարկ չեն համարել լրիվությամբ բացահայտել հսկա տարածքներն ու շինությունները ՊԵԿ-ին փոխանցելու իրական պատճառները։ Ասել են քվեարկեք, և քվեարկել են։

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ Արմավիրի մարզի «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով է ՊԵԿ-ը դիմել Մեծամորի համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքերն ու հողամասը ՊԵԿ-ին հանձնելու համար: «Վերոհիշյալ անշարժ գույքը նախատեսվում է օգտագործել անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում՝ մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար»,- նշվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի կողմից տրամադրված պատասխանում:

Մարգարա գյուղը Թուրքիայի Ալիջան գյուղից մոտ 500 մետր է հեռու: Երկու պետություններին բաժանում է միայն Արաքս գետը, որի վրա կառուցված կամուրջն էլ կապում է իրար: Այս տարվա փետրվարին Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից տուժած բնակիչներին Հայաստանից հումանիտար օգնություն էր ուղարկվել: Օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցել են հայ-թուրքական սահմանով՝ Մարգարա-Ալիջան հատվածով, այսինքն՝ «Մարգարա» անցակետով։

Մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է Հայաստանի դեմ իր դավադրությունը, աննախադեպ ճնշումները և Լաչինի միջանցքի գրեթե 100-օրյա շրջափակումը, փաշինյանական վարչախումբն ինքնամոռաց և տենդագին պատրաստվում է բացել Թուրքիայի հետ սահմանը, ինչից հետո թուրքական տնտեսական և քաղաքական էքսպանսիան արդեն տեխնիկայի հարց է։ Հատկապես, որ Հայաստանը չունի տնտեսական, քաղաքական, օրենսդրական և ռազմական հակակշիռներ այդ էքսպանսիային հակազդելու համար։

Արման Եգանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի պլանը կարող է քննարկվելԴոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել էԼավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի ԳերմանիաՓաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբԱրտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնիցԸնտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն ՔոչարյանըԾանոթ ու միառժամանակ անհայտ…խաշՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»Պապն ու աղջիկը ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել էԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններինՈղբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դիՈսկին թանկանում էԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում էՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձըԱդրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին 36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄիակ լավ լուրը շրջափակված ԱրցախիցՆավթն էժանանում էՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունըԲյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասինՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 մարտ)էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈ՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետՍտեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար Փարիզի ոստիկանությունն արգելել է հավաքները Համաձայնության հրապարակումԷկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ NewsweekԱդրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԻբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրք մարզիկին (տեսանյութ)Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմԹուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցումԷրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումըԵրևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմըԹուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերություններըԱլիևը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի և հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»
Ամենադիտված