Թուրքիայում երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ![Թուրքիայում երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը](/timthumb.php?src=disc/17-03-23/f740503aa93b076f91cb90a3a50bd1e1.jpg&w=780)
Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները:
Նշենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 49 000-ի, ինչի մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հույս է հայտնել, որ բարեկամ երկրների օգնության շնորհիվ Թուրքիան կկարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները։