Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Իռլանդիա՝ Սուրբ Պատրիկի օր, ԱՄՆ-ի Բոստոն նահանգ՝ Անգլիական բանակի էվակուացիայի օր, Թաիլանդ՝ Ազգային Մուայ- Թայ ըմբշամարտի օր։


 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1865- ծնվել է լեզվաբան Մանուկ Աբեղյանը։
1962- Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատունը անվանվել է Հայ մշակույթի գործիչների պանթեոն:
1964 – ծնվել է դերասան Ռոբերտ Հակոբյանը:
1988-Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհրդային իշխանության ներկայացուցիչները դիմել են վերադաս մարմիններին իրենց ԼՂՀ-ի կազմում ընդգրկելու խնդրանքով։
1991-տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ համամիութենական հանրաքվե, որին մասնակցել են Բելոռուսը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենիան, Հայաստանի իշխանությունը խոչընդոտել է հանրաքվեի անցկացումը իր տարածքում։ 1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իտալիայի հետ։
1994 —Ստեփանակերտ քաղաքի մոտ հայկական ուժերի կողմից խփվել է  իրանական C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը, որը Մոսկվայից Թեհրան էր տեղափոխում իրանցի դիվանագետների ընտանիքներ, զոհվել են 19 ուղևորները և անձնակազմի 13 անդամները։
1995 —Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել ընդհարում ՕՄՕՆ-ի և բանակային ստորաբաժանումների միջև։
1997- վախճանվել է նկարիչ Պետրոս Մալայանը։     
2004-նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնում վերանշանակված Աղվան Հովսեփյանին: 
2011-Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Մատենադարանի մոտ սկսված հանրահավաքը շարունակվել է Ազատության հրապարակում, որը 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո փակ է եղել ընդդիմադիրների հավաքների համար:
2015-Երևանում  կայացել է Եվրանեսթի լիագումար նիստը, որտեղ ընդունվել է  Ցեղասպանությունը դատապարտող բանաձև։
2016-Սամվել Ալեքսանյանը հակադարձել է հումքի անվան տակ շաքարավազ ներկրելու և այդպիսով բարձր մաքսատուրքերից խուսափելու մասին մեղադրանքներին, ըստ նրա պնդման ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հասեցին մեղադրանքներ է հնչեցնում ընդամենը ցույց տալու համար, որ իշխանությունների հետ կապ չունի, մինչդեռ նա «իրենց ախպերն է»:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


մ․թ․ա․45 —տեղի է ունեցել ճակատամարտ հանրապետականների և Կեսարի զորքերի միջև Մունդի մոտ, որը ավարտվել է Կեսարի փայլուն հաղթանակով, որն էլ իր հերթին փաստացի վերջ է դրել Պոմպեոսի և Կեսարի միջև ծագած քաղաքացիական պատերազմին։ ճակատամարտում զոհվել են հանրահայտ զորահրամանատարներ Պուբլիոս Աթթիյ Վարը և Տիտ Լիբիենը։
180- վախճանվել է Հռոմեական կայսրության կայսր, Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ Մարկոս Ավրելիոսը։
461 — վախճանվել է կաթոլիկ սուրբ Պատրիկը։
624 —Բադրայի մոտ տեղի է ունեցել առաջին խոշոր ճակատամարտը մահմեդականների և կուրայշիթների միջև։
1521 —Ֆերնան Մագելանի արշավախումբը ափ իջնելով Հոմոնհոն կղզիախմբի կղզիներից մեկում հայտնաբերել է Ֆիլիպինները։
1524 —ծնվել է Յուկատանի երկրորդ եպիսկոպոս Դիեգո դե Լենդա Կալդերոնը, որը հանդիսացել է մայաների քաղաքակրթության ուսումնասիրող։
1628 —ծնվել է ֆրանիացի դասական քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնը։
1782 — վախճանվել է հանրահայտ շվեյցարացի ֆիզիկոս-մաթեմատիկոս Դանիել Բեռնուլին։
1825 —Սանտա-Դոմինիկա կղզու իսպանական հատվածում հայտարարվել է Դոմինիկյան հանրապետության ստեղծումը։
1834 —ծնվել է գերմանացի ինժիներ, կոնստրուկտոր, արդյունաբերող Գոտտլիբ Դայմլերը։
1856 — ծնվել է ռուս նկարիչ Միխաիլ Վրուբելը։
1932 —Ֆինլանդիայի կառավարությունը ի նշան չոր օրենքի թեթևացման պատվիրել է 875 հազար շիշ սպիրտային խմիչք։
1845 —անգլիացի Ստիվեն Պերրին արտոնագրել է գրասենյակային ռետինը։
1861- ստեղծվել է Իտալիայի Թագավորությունը։
1899-Անգլիայի Քենտ կոմսության Գուդվինի ավազներում խրված կոմերցիոն նավը ուղարկել է աղետի առաջին ռադիոազդանշանը՝ ՍՈՍ-ը։
1899 - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Ֆիբին:
1930- ծնվել է ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, Լուսնի վրա իջած 8-րդ մարդը հանդիսացող Ջեյմս Իրվինը։
1937 —վախճանվել է բրիտանացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Օստին Չեմբեռլենը։
1950- ԱՄՆ-ում հայտարարվել է Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։
1959 —Դալայ-Լամա 14-րդը իր համախոհների հետ Տիբեթից փախել է հնդկական Դհարամսալա քաղաք, որտեղ էլ կազմավորել է երկրից դուրս գտնվող տիբեթական կառավարություն։
1959 –վախճանվել է  վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։
1960 —Ճապոնիայում վաճառքում հայտնվել են բազմագույն ֆլոմաստերներ։
1963- Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից զոհվել է մոտ 10 000 մարդ։
1966 —կայացել է առաջին հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից․ «Վոստոկ 2» հրթռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել «Կոսմոս 112» արհեստական արբանյակը։
1973- բացվել է Լոնդոնի կամուրջը։
2004 —Կոսովոյում սկսվել են երկօրյա ջարդերը, որոնց ընթացքում վառվել են 34 վանք և աղոթատեղի։
2020-վախճանվել է ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։
Կ.Խաչիկյան

Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Ամենադիտված