Wildberries-ում զանգվածային գործադուլներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Wildberries-ում զանգվածային գործադուլներ են](/timthumb.php?src=disc/16-03-23/6cf23ab05a311fa94299f91d3a684a4f.jpg&w=780)
Մարտի 15-ին ռուսական օնլայն առևտրի հարթակ «Wildberries»-ի աշխատակիցները զանգվածային գործադուլ են սկսել մարտի 3-ից իրենց համար գործող տուգանքների համակարգի և ցածր աշխատավարձերի դեմ։ Որոշ շրջաններում, այդ թվում՝ Բառնաուլում, Եկատերինբուրգում, Բլագովեշչենսկում, Իրկուտսկի մարզում և Կուզբասում, պատվերի հավաքման կետերը չեն գործում:
Աշխատակիցները ապրանքներ կընդունեն պահեստներից, բայց ծանրոցներ չեն թողարկի։ Նոր կանոնների համաձայն՝ շուկայի աշխատակիցներից պահվում է ապրանքի ամբողջ արժեքը, եթե գնորդը վերադարձնի անսարք կամ փոխարինված ապրանքը։ «Wildberries»-ի ներկայացուցիչը նախօրեին «Forbes»-ին հայտնել է, որ հանձնման կետերն աշխատում են սովորական ռեժիմով։ Մոսկվայի մարզի դատախազությունը «Wildberries»-ի նկատմամբ հետաքննություն է սկսել։