Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ուժերը համակարգված հարձակվել են ՀՀ սահմանի երկայնքով՝ գրավելով հայկական որոշ տարածքներ. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան հետախուզական ծառայությունները տարեկան իրենց զեկույցում հավանական են համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ երկարատև ընդհարումները: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ պաշտոնական և փորձագիտական շրջանակները մեկնաբանում են տարածաշրջանային կայունության հետ կապված հարցեր

Հայաստանն առաջարկ է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու մասին: Այս մասին տեղեկությունը հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ տարեսկզբից ի վեր սա ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Երևանի երկրորդ աղմկահարույց որոշումն է։ Այս տարվա սկզբին՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ հյուրընկալելուց։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը մշտապես դժգոհություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պայմաններում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ու Ռուսաստանի ղեկավարած կառույցի դիրքորոշման վերաբերյալ:

Իսկ այդ ընթացքում Վաշինգտոնը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր զինված ընդհարումներ` կարճատև զինված առճակատումների տեսքով։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակած «ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների սպառնալիքների գնահատման տարեկան զեկույց»-ում ամերիկյան հետախուզությունը հայ-ադրբեջանական լարվածության պահպանումը բացատրում է խաղաղության պայմանագրի բացակայությամբ, սահմանին երկու երկրների զինված ուժերի չափազանց մոտ տեղեկայմամբ, հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների բացակայությամբ, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցություններում ռազմական ճնշումներ կիրառելու Ադրբեջանի քաղաքականությամբ: Զեկույցն ընդգծում է, որ խաղաղ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, սակայն ամենախնդրահարույց հարցերը, կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են կարգավորված լինելուց:

«2021 թվականի մայիսից պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ: Առավել ինտենսիվ ընդհարումներ տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ: Բախումների արդյունքում զոհվել են մոտ 300 զինվորականներ», նշված է փաստաթղթում:

Ամերիկյան հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նույնպես խոսել է հայ-ադրբեջանական լարվածության մասին՝ շեշտելով՝ «Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել հայկական տարածքներ սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնածավալ պատերազմի վտանգը»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, թե որքանով է ամերիկյան հետախուզական մարմինների վերոհիշյալ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանին խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին, նշել է, որ հրատապության գործոնը մշտապես առկա է այս հարցում, քանի որ իրավիճակը չափազանց փխրուն է:

«Սա մի իրավիճակ է, որը մեծապես հակում ունի վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շրջանում: Սա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», – ասել է Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին:

«Մենք կշարունակենք դա անել՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությանը, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», – եզրափակել է Փրայսը։

Կանադական Քարլթոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆֆ Սահադեոն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ այսօր Արևմուտքն այս հարցում ստացել է բավականաչափ լայն տարածություն ներգրավման համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Ըստ նրա՝ Արևմուտքի համար Հարավային Կովկասն ունի մեծ աշխարհաքաղաքական կարևորություն՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի գործոններն ու ռուսական էներգակիրներին փոխարինող այլընտրանքային էներգիայի աղբյուրները:

«Արևմուտքը շատ ավելի ներգրավված է այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում, և կարծում եմ՝ կա գիտակցում, որ այս շատ բարդ իրավիճակը կարող է շարժվել տարբեր ուղղություններով: Այն կարող է հանգեցնել մեկ այլ պատերազմի, ինչպիսին ականատես եղանք 2020 թ-ին, կամ կարող է բերել մի իրավիճակի, երբ հարաբերությունները որոշակիորեն կկարգավորվեն, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա կհանգեցնի տարածաշրջանում առևտրային հարաբերությունների խորացմանը, որն էլ իր հերթին կնպաստի բռնությունը նվազագույնի հասցնելուն»,- ասել է Սահադեոն:

Պրոֆեսոր Սահադեոն կարևորում է այս հարցում Արևմուտքի հետևողական քաղաքականության և ներգրավվածության անհրաժեշտությունը:

«Ինչպես գիտեք, Արևմուտքը կարող է ներգրավված լինել մեկ կամ երկու տարի, իսկ այնուհետև նրա ուշադրությունը կարող է շեղվել դեպի այլ տեղ: Ուստի ես հուսով եմ, որ տարածաշրջանի երկրները և Արևմուտքը միասին կձեռնակեն ավելի ինտենսիվ խաղաղ գործընթաց, քան որը տեղի է ունենում վերջին մի քանի ամիսների ընթացքում, և դա կարող է հանգեցնել որոշակի դրական արդյունքների»,- ասում է նա:

Իր հերթին, Open Democracy էլեկտոնային պարբերականը «Երկրաշարժը վերաբացեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը» վերնագրով հոդվածում մեջբերում է հայազգի վերլուծաբան Դիանա Յայլոյանի կարծիքը, ըստ որի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունները, որոնցից է Թուրքիայի շարունակական աջակցությունն Ադրբեջանին, կարող են խանգարել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանը պնդում է ՝ Թուրքիայի համար ցանկացած առաջընթաց կախված կլինի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, իսկ Էրդողանի կառավարությունը կզգուշանա կտրուկ քայլերից Թուրքիայում գալիք նախագահական ընտրությունների պատճառով։ Նրա պնդմամբ, Անկարայի ու Երևանի դիրքրոշումներում առկա է հսկա անհամաչափություն, որտեղ Թուրքիան չի ցանկանում շտապել Հայաստանի հետ հարաբերություններում առնվազն ընտրություններից առաջ, մինչդեռ Հայաստանը հույս ունի որքան հնարավոր է շուտ հասնել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, նշել է վերլուծաբանը։

Թարգմանությունը՝ shantnews

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ուկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Պեկինը կազդի Մոսկվայի վրա և կստիպի դադարեցնել հակամարտությունը Պուտինը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի պլանը կարող է քննարկվելԴոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել էԼավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի ԳերմանիաՓաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբԱրտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնիցԸնտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն ՔոչարյանըԾանոթ ու միառժամանակ անհայտ…խաշՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»Պապն ու աղջիկը ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել էԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններինՈղբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դիՈսկին թանկանում էԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում էՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձըԱդրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին 36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄիակ լավ լուրը շրջափակված ԱրցախիցՆավթն էժանանում էՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունըԲյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասինՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 մարտ)էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈ՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետՍտեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար Փարիզի ոստիկանությունն արգելել է հավաքները Համաձայնության հրապարակումԷկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ NewsweekԱդրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԻբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրք մարզիկին (տեսանյութ)Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմԹուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցումԷրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումըԵրևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմըԹուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները
Ամենադիտված