Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օր, Կանադա՝ Կանադայի դրոշի օր, Աֆղանստան՝ Ազատագրման օր, Վանատու՝ Ջոն Ֆրումի օր, Ռուսաստան, Բելոռուս՝ Ինտերնացիոնալիստ-զինվորների օր, Սերբիա՝ Ազգի օր, Սինգապուր՝ Համընդհանուր պաշտպանության օր, ԱՄՆ՝ Սյուզեն Էնտոնիի հիշատակի օր, Ուկրաինա՝ Այլ պետություններում ռազմական գործողությունների մասնակիցների փառքի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


590 - Պարսկաստանում թագադրվել է Հայաստանի Խոսրով 2-րդ արքան։
1885 - ծնվել է  բանաստեղծ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակը։
1902 - ծնվել է  գրող Հմայակ Սիրասը։
1909– ծնվել է կին գրականագետ Արֆո Պետրոսյանը:
1921-հակախորհրդային փետրվարյան ապստամբության ժամանակ եռօրյա մարտերից հետո ազատագրվել է Վրաստանի և Հայաստանի միջև գտնվող «չեզոք գոտին», որը ենթարկվում էր խորհրդային Հայաստանի կառավարությանը։   
 1929 - ծնվել է  նկարիչ Սպարտակ Սաֆյանը։
1940 - ծնվել է  թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։
1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում նաև Օմարում լեռնանցքում հաստատվել է հայերի լիակատար վերահսկողություն՝ այդ թվում Քարվաճառի ողջ շրջանում, իսկ այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է մոտ 4000 զինվոր։
2001-սկսվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության դատաքննությունը:
2002-հրատարակվել են 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ին Հայաստանում անց կացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն երկրի բնակիչների թիվը կազմել է մոտ երեք միլիոն մարդ:
2007- Համաշխարհային բանկը 2 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում թռչնագրիպի դեմ պայքարին: 
2008- հայաստանյան մամուլի շարքերը համալրվել են ևս մեկ քաղաքական օրաթերթով` «Հրապարակ»-ով, որի  խմբագիրն է Արմինե Օհանյանը։
2010- սպանության սպառնալիքի կասկածանքով  բերման ենթարկվելուց  72 ժամ անց ոստիկանության էրեբունիի բաժնից ազատ է արձակվել «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը։ 
2017- Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ  ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։
2019-Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական երկաթուղին պահանջելով շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը։
2020- Արայիկ Հարությունյանն առաջադրվել է որպես Արցախի նախագահի թեկնածու:

ԱՇԽԱՐՀՈՒՄ


438 —պաշտոնապես ընդունվել է Ֆեոդոսիայի օրենսգիրքը, որը Հռոմեական կայսրության առաջին պաշտոնական օրենքների հավաքածուն է։
1564 – ծնվել է իտալացի աստղագետ, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը։
1748– ծնվել է անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան Ջերեմի Բենթամը: 
1763 — Լայցպիգից ոչ հեռու գտնվող սաքսոնական որսորդական դղյակ Գուբերսբուրգում կնքվել է խաղաղության պայմանագիր Պրուսիայի, Ավստրիայի և Սաքսոնիայի միջև, որով վերջ է դրվել Յոթամյա պատերազմին։
1781– վախճանվել է գերմանացի պոետ, թատերգակ, արվեստի տեսաբան և գրաքննադատ-լուսավորիչ, Գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը հանդիսացող Գոտհոլդ Լեսսինգը։
1786 —Ուիլյամ Գերշելը հայտնագործել է «Կատվի աչք» աստղային միգամացությունը Վիշապի համաստեղության մեջ, դա առաջին միգամածությունն է, որի սպեկտրը հետազոտվել է։
1794– Ֆրանսիան ընդունել է իր պետական դրոշը:
1857 - վախճանվել է  ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան։
1897 — Ֆերդինանադ Բրաունը հրապարակել է օսցիոլոգրաֆի սխեման։
1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ են դարձել 250 մարդ։
1922- Հաագայում կայացել է Միջազգային դատարանի առաջին նիստը։
1923 - Հունաստանը դարձել է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը Եվրոպայում։
1923- ծնվել է  քաղաքական ակտիվիստ, Անդրեյ Սախարովի կին Ելենա Բոները։
1932 –կայացել է երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Լեյք Փլեսիդում, ԱՄՆ։
1934– ծնվել է շվեյցարացի գիտնական, ինֆորմատիկայի նշանավոր մասնագետ, Pascal, Modula և Oberon ծրագրավորման լեզուների հեղինակներից մեկը հանդիսցող Նիկլաուս Վիրտը:
1939 - վախճանվել է  ռուս նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինը։
1961– ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել է 72 մարդ, որոնց մեջ են եղել նաև ԱՄՆ-ի ձևավոր չմշկասահքի հավաքականի անդամները:
1965 - հաստատվում է Կանադայի դրոշը։
1965– վախճանվել է ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, դերասան Նաթ Քինգ Քոլը:
1976 –տեղի է ունեցել  12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը Ինսբրուքում, Ավստրիա։
1988 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը։
1989 – ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարել է, որ իր բոլոր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։
1999 - Քենիայում ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։
2011– Լիբիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել:
2013 —Չելյաբինսի շրջակայքում ընկել է մետեորիտ, որը մթնոլորտում արգելակման պատճառով հիմնականում քայքայվել է։ Նախնական տվյալներով մետեորիտի քաշը մինչև մթնոլորտի շերտեր հասնելը կազմել է 10-ից 100 տոննա։
Կ.Խաչիկյան

 

Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Ամենադիտված