Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (09 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ատամնաբույժների համաշխարհային օր, Լիվան՝ Մարոնիտների օր, Ռուսաստան՝ Քաղավիացիայի օր:


 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1872 – ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը հանդիսացող Արմեն Գարոն։
1885-ծնվել է բանաստեղծ Վահան Տերյանը:
1886– ծնվել է քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը:
1888 –ծնվել է ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը:
1897 —Ռուսական կայսրությունում կայացել է առաջին համընդհանուր մարդահամարը:
1903 – ծնվել է գրող Վազգեն Շուշանյանը:
1924 – կազմավորվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։
1935 –ծնվել է կենդանաբան Էռնեստ Հարությունյանը:
1953 –վախճանվել է Սոսե Մայրիկը, ֆիդայի Աղբյուր Սերոբի կինը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իրանի հետ: 1998 – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հանվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեության կասեցումը։
2005-Ուժի մեջ է մտել Ազգային Ժողովի կանոնակարգի փոփոխությունները՝ վերացվել են եռօրյաները, և սահմանվել են քառoրյաներ:
2006-Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը ավելի քան մեկ տարի քննելուց հետո, արդարացրել է «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին, որը ամբաստանվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ: 
2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում բացել է ճոպանուղու նոր գիծը:
2011-Ախթալայում մանկապղծության մեջ մեղադրվող «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է:
2017-Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ տարեց ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մեղավոր ճանաչված ՀՀ երեք քաղաքացիների:
2021-Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք, մեկ ադրբեջանցու էլ տարել են Բաքու։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1529 —Ռեֆորմացիայի կողմնակիցները թալանել և պղծել են Բազելի Կաֆեդրիալ եկեղեցին:
1640 –վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը:
1666 — ծնվել է բրիտանացի ռազմական գործիչ, բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալ Ջորջ Դուգլաս-համիլտոնը:
1695 —Մորեական պատերազմի ժամանակ Ինուսսես կղզու մոտ տեղի է ունեցել ծովամարտ թուրքական և վենետիկյան նավատորմերի միջև, որը ավարտվել է ոչ ոքի: 
1737 –ծնվել է ամերիկացի փիլիսոփա, գրող Թոմաս Փեյնը: 
1801 —Լյունվել քաղաքում ֆրանսիայի և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որը վերջ է տվել երկրորդ հակաֆրանսիական կոալիցիային և հիմք դարձել հետագայում ֆրանսիայի և նրա հակառակորդների միջև մի շարք խաղաղության պայմանագրերի կնքման:
1830 –ծնվել է Օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզը:
1846 —ծնվել է գերմանացի ինժիներ-կոնստրուկտոր Վիլհելմ Մայբախը, որը  Գոտտլիբ Դայմլերի հետ համատեղ հանդիսանում է առաջին մոտոցիկլի, ինչպես նաև «Mercedes» մակնիշի առաջին ավտոմեքենայի ստեղծողը: 
1849 —Ժողովուրդների գարնան ժամանակ Գարիբալդին Հռոմում հռչակել է հանրապետություն ստեղծումը:
1857 –ծնվել է հույն բանաստեղծ Սոլոմոս Դիոնիսոսը:
1881 –վախճանվել է ռուս գրող  Ֆեոդոր Դոստոևսկին:
1885 – ծնվել է ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական Երկրորդ Դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ Ալբան Բերգը:
1895 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անց է կացվել վոլեյբոլի առաջին խաղը։
1900 —20-ամյա ամերիկացի թենիսիստ Դվայտ Դեվիսը հիմնադրել է իր անվան Դևիսի Գավաթի առաջնությունը:
1904 —8 ճապոնական ականակիրներ տորպեդահարել են Պորտ-Արտուրում կայանած ռուսական նավատորմի նավերը, որն էլ սկիզբ է դրել ռուս-ճապոնական պատերազմին:
1920– Փարիզում համաձայնագիր է ստորագրվել Շպիցբերգենի կղզիախմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր։
1931 — պաշտոնապես բացվել և առաջին նկարահանումային օրն է եղել «Սոյուզկինոյի» կենտրոնական ֆաբրիկայում (ներկայումս «Մոսֆիլմ»):
1960 – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստեղծվել է առաջին աստղը։
1964-տեղի է ունեցել 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուք, Ավստրիա):
1971 - ամերիկյան Ապոլոն 14 տիեզերանավը Լուսնի վրա երրորդ անգամ անձնակազմով իջնելուց հետո վերադարձել է Երկիր:
1984 –վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ Յուրի Անդրոպովը:
1990-Լեհաստանի գերբի վրա արծիվը կրկին թագ է ստացել:
1991 - Լիտվայում կայացած հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին:
1998-տեղի է ունեցել երկրորդ մահափորձը Վրաստանի նախագահ էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ:
2009 —քաղխորհրդի որոշմամբ Դալայ-լաման դարձել է Հռոմի պատվավոր քաղաքացի:
2010– Եվրախորհրդարանի կողմից հաստատվել է Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։
2016 —Աբխազիայում արգելվել են աբորտները:
2018 –տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Փհենչհան, Հարավային Կորեա):
Կ.Խաչիկյան

 

Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ
Ամենադիտված