ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական բողոքի նոտա Լին Թրեյսիին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը Ռուսաստանի ներքին գործերի միջամտությունը դադարեցնելու պահանջներով նոտա է փոխանցվել։

Ռուսական լրատվամիջոցները վկայակոչելով ՌԴ ԱԳՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին՝ նշում են, թե պաշտոնական նոտան փոխանցվել է հենց անձամբ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին դիվանագիտական առաքելության նոր կարգավիճակին անհամատեղելի գործողությունները դադարեցնելու պահանջով, որոնք Ռուսաստանի դաշնության ներքին գործերի միջամտություն են նշանակում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չնայած նախկինում արված բազմաթիվ նախազգուշացումներին, ամերիկյան դիվանագիտական առաքելությունը շարունակում է չարամիտ գործունեությունը տեղեկատվական տարածքում՝ իրեն թույլ տալով անպատշաճ հայտարարություններ ընդունող երկրի ղեկավարության վերաբերյալ, նաև Ռուսաստանի զինված ուժերի մասին ֆեյքերի տարածում, ինչը քրեորեն պատժելի արարք է։

Հիշեցնենք, որ տակավին օրեր առաջ են Մոսկվա մեկնել նոր դեսպան Լին Թրեյսին, որն ավելի վաղ զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Նա նույնիսկ չի հասցրել իր հավատարմագրերը ներկայացնել նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ միայն ԱԳՆ-ում հավատարմագրերի պատճեններն է հանձնել, որի ժամանակ էլ խիստ նախազգուշացում է արվել պահպանել ռուսական օրենքները։

Տակավին օրեր անց նոր բողոքի նոտան վկայում է, որ Ռուսասատանը հստակ գիտակցում է, թե ով է նոր դեսպանը և ինչի է նա ընդունակ։ Հայաստանում Լին Թրեյսի աշխատանքն իհարկե եղել է ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և նրանք բավականին լավ են տիրապետում,թե ինչի է ընդունակ նոր դեսպանը, որը Հայաստանում դեսպան լինելուց անմիջապես հետո նշանակվեց ՌԴ-ում ԱՄՆ դեսպան, ուստի և Ռուսաստանը փորձում է նախապես կանխել դեսպանատան հնարավոր սադրանքները և մանևրելու տեղ չթողնել Լին Թրեյսին։ Ամեն դեպքում ռուս-ամերիկյան հարաբերություններում այս նոր սրվածության դրվագը լուրջ հետևանքներ կարող է ունենալ։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular