ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակությանը չի ներկայացվում գործն իր ողջ ծավալով և մանրամասներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ-ն այսօր հետաձգեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել թույլատրելու վերաբերյալ նիստը:

Ինքն՝ Օհանյանը վստահ է, որ գործը քաղաքական է: Բազմաթիվ էին նաև դիտարկումներն այն մասին, որ բանակ քանդողները մեղադրում են բանակ ազատագրողներին, սակայն ընդդիմադիր այս թեզից այն կողմ, այնուամենայնիվ  կա հստակ առաջադրված մեղադրանք:

Բանն այն է, որ նախկին պաշտպանության նախարարին մեղադրում են ՊՆ գույքն օտարելու և հետագայում վաճառելու մեջ: Խոսքը Նախիջևանի սահմանին գտնվող զորամասի մասին է:

Իհարկե հասարակությանը չի ներկայացվում գործն իր ողջ ծավալով և մանրամասներով, իսկ պատճառը նախաքննություն է: Օհանյանը, ինչպես նաև նույն գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը (պատրոն Դավոն) ու վերջինիս պաշտպանը ևս զերծ են մնում քրեական վարույթի մասին խոսելուց:

Իսկ եղածն էլ իշխանության ընտրազանգվածի համար բավարար է՝ Օհանյանը նախկին է, թալանչի և զորամաս է վաճառել, ուստի ինքն է մեղավոր տարածքային մարդկային կորուսների համար:

Տարօրինակ չի լինի, որ օրերս հայտնվի ինչ-որ ֆեյք կամ մերձիշխանական հավաստի աղբյուր ու հայտարարի, որ գեներալ Օհանյանը իր «դղյակը» կառուցել կամ կահավորել է հենց այդ գումարներով և ինչ-որ մի կին, օրինակ Սիլվա անունով, ասի, որ տեղյակ է եղել, ինքն էլ կաշառք  տվել կամ տեսել է, թե ոնց են զորամասի վաճառքի գումարը առձեռն փոխանցում Օհանյանին:

 Իսկ ինչպես է լինում այդ գործի իրավական և օրինական ընթացակարգը: Եթե ՊՆ կամ այլ գերատեսչության ենթակայության որևէ այլ կառույցում  առկա է լինում պետական գույք, որը չի օգտագործվում  և դա բեռ է դառնում այդ կառույցի համար, քանի որ վճարվում է դրանց համար հարկեր, ՊՆ-ի դեպքում հատուկ պահպանություն է պահանջվում և այլն, ապա օտարում են:

Դրա համար կա մեկ այլ պետական իստիտուտ՝ դա Պետական գույքի կառավարման կոմիտեն է, որին հանձնվում է, ի պահ է տրվում գույքը, հենտագայում էլ այդ կառույցն իրավասու է ինչ-որ գույք վաճառելու և այլն:

Այսօր ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր: Հիմա ի՞նչ, հայտարարենք, որ զորամասե՞ր են վաճառվում: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են և նույնիսկ դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար դրվել է վաճառքի»:

Սա բնական գործընթաց է, իսկ թե այս ամենում ինչն է խախտվել, որ քրեական վարույթ նախաձեռնելու և հատկապես կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու առիթ է հանդիսացել՝ կողմերը լռում են: 


Այս ամենում Գեղամ Մանուկյանի հայտնած տվյալներն ավելի մտահոգիչ են, եթե համադրենք մի քանի փաստեր: Դեռ նախորդ տարի Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնում էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում գույքեր են ձեռք բերել: Եթե արդեն պրակտիկան կա, ապա կարո՞ղ ենք գոնե մտավախություն ունենալ, որ ՊՆ հաշվեկշռից դուրս գրվող թվով 71 գույքերը կամ դրանց մեծ մասը այդ նույն երկրի քաղաքացիները չեն գնի:  Այս դեպքում ԱԱԾ քննչական դեպարտամենտն այլ վարույթ նախաձեռնելու և արդեն գնված գույքերում ստուգումներ անելու պարտավորություն պետք է ստանձնի:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular