Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է Թուրքիա փրկարարներ ուղարկելու նժարի հակառակ կողմում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը Սիրիա և Թուրքիա հումանիտար և փրկարարական օգնություն կուղարկի:

Այս մասին նախ հայտնեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, ապա ոստիկանապետն անձամբ փրկարարական խմբերին ճանապարհեց աղետի գոտիներ: Վարչապետ Փաշինյանն էլ զրույց ունեցավ Սիրայի և Թուրքիայի նախագահների հետ:

Թվում է, թե սովորական իրավիճակ է: Կա աղետի գոտի և օգնության կարիք ունեցող մարդիկ, որոնց պետք է աջակցել: Այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Սիրայից մեծ թվով վարձկաններ էին կռվում ադերբեջանցիների կողմից, թողնենք մի  կողմ, քանի որ խոսքն անհատների մասին է, ովքեր ունեն այլ արժեքներ և հանուն ֆինանսի պատրաստ են ամեն ինչի:

Բայց, եթե փրկարարներ ուղարկելուն նայենք  գործնականում, ապա առնվազն պետության մասով, պետք է դիտարկել արժանապատվության և ինքնասիրության գործոնը:

 Ո՞ր փրկարարին է Փաշինյանն ուղղարկել Թուրքիա: Արցախյան առաջին, քառօրյա, 44-օրյա պատերազմի զոհերի, վիրավորների եղբայրների՞ն, մարտի դաշտում ընկերներ կորցրածների՞ն, թե՞ նրանց մյուս բարեկամներին:

Այդ փրկարարները թուրքի կյանք փրկելով իրենց ինչպե՞ս են զգալու: Չէ ո՞ր նրանցից յուրաքանչյուրը գոնե մեկ զոհի հուղարկավորության մասնակցած կլինի, ի՞նչ են զգալու օգնության  ձեռքն առաջ պարզելիս:

Սա հայ սպային ստորացնելու, նվաստացնելու հերթական օրինակ է: Երբ հայ փրկարարը ձեռքը մեկնի փլատակների տակից թուրք հանելու, ի՞նչ տեսարան է գալու իր աչքի առաջ՝  հայ կանանց խոշտանգված մարմինները, որի հեղինակները գորշ գայլեր խմբավորման անդամներն են: Ավերակներից լսվող օգնության  ճիչերը չե՞ն խլացնելու արդյոք բայրաքթարների աղմուկը, զոհերի ծնողների լացի ձայնը և Եռաբլուրում ծածանվող դրոշների փողփողոցը:

Արդյո՞ք Ծիծեռնակաբերդի սյուների արանքներից առկայծող արևի շողերը թույլ են տալու փլատակների տակ նկատել թուրք երեխաներին, իսկ ցեղասպանության ժամանակ սպանված հայ երեխաներն օգնության կարիք չունեի՞ն: Հավանաբար սրա մասին վաղուց մոռացել ենք:


Ինչպե՞ս են իրենց զգում հիմա նախորդ տարի դեկտեմբերի 12-ից Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները: Արդյո՞ք Թուրքիան հումանիտար օգնության պատրաստ էր կամ գոնե կոչ արե՞լ է ադրբեջանցի «բնապահպաններին» բացել ճանապարհը:  

Եվ ինչո՞ւ է իշխանությունը շրջանցում այս ամենը: Թուրքիա փրկարարներ ուղարկելու նժարի հակառակ կողմում ի՞նչն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Ո՞ւմ է պետք այդ հարաբերությունները՝ սահմանի բացում ու առևտուր: Արժե՞ արդյոք այդքան ստորանալ, իջնել, իսկ հակառակ կողմում գումարն է, որ հնարավոր է Հայաստան գա՝ ըստ իշխանության:  

Սակայն այդ առևտրի մեջ ի՞նչ ունի վաճառելու Հայաստանը դեռ պարզ չէ՝ հողեր, զորամասեր, կյանքեր, թե…  


Այդ դեպքում ինչո՞վ է Հայաստանի գործող իշխանությունը տարբերվում այն սիրիացի վարձկաններից, որոնց  նույնիսկ անդրադառնալու ցանկություն չկար:

Աննա Ավետիսյան

Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակըՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցելԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասինՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից. յուրահատուկ երեկո կարող է լինել․ Չավին՝ ՊՍԺ-ի դեմ խաղի մասինԻրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարարՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ-ական տուժnղ են ճանաչվելՀետաքրքրաշարժ վիճակագրություն. միջուկային  էներգիաԻսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո․ CNNՍա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.Արսեն Բաբայան Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչինՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է Կանադայից առաջին փորձագետըՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել էԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել ենԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցըՄասնագետները պետք է նստեն՝ 200-300 էջանոց զեկուցագրեր գրեն․ փորձագետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի 69 տոկոս աճի մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ)Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն ԱշոտյանBloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանըՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. ՄակրոնՈսկեպարում տեղի ունեցողը միջազգային իրավական գործընթաց չէ․ Օրբելյան«Սոլնցեպեկ»-ի ճշգրտությունը հասցվել է հինգ մետրիՀայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 12-ին Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաև Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում և մնացած բնագավառներում. Խաչատուրյանը՝ Տոկաևին Չենք բացառում պայմանագրի խզում, թույլ չենք տա մեր մուլտիպլեքսով շարունակեն վիրավորել մեր հեռուստադիտողին․ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակելու մասին Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին Զանգվածային ծեծկռտուք՝ Մոսկվայում. ուզբեկ և տաջիկ բանվորները չեն կարողացել կիսել շինարարական ամրանները (տեսանյութ) Դանակահարություն՝ Լոռու մարզում․ 37-ամյա տղամարդը մոտ 15 հարված է հասցրել «Արդշին բանկ»-ի ոսկերիչ-փորձագետին «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած
Ամենադիտված