ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գրենադա՝ Անկախության օր, Իռլանդիա՝ Սուրբ Մէլի օր, Թաթարստան՝ Հանրապետության օր, ճապոնիա՝ Հյուսիսային տարածքների օր։ 


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1876– ծնվել է թատրոնի հայ դերասան Իսահակ Ալիխանյանը։
1899 - առաջին շոգեքարշն է մտել  Ալեքսանդրապոլ:
1910 - ծնվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։
1921- ՀՍԽՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեն։ 
1922 - ծնվել է  նկարիչ Մկրտիչ Սեդրակյանը։
1992- Հայաստանում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը, որը առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն էր Հայաստանում:
2007- Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են  Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը:
2013 –վախճանվել է  քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը։
2013 - վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։
2017-Բելառուսի Գերագույն դատարանը քննել է բլոգեր Լապշինի բողոքը Ադրբեջան արտահանձնելու հարցով։
2019-Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանը շարունակել է  մնալ կալանքի տակ։
2022-Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերու:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


953 —վախճանվել է հույն վանական, Օսիս Լուկա  վանքի հիմնադիր, սրբադասված Լուկա Էլլադացին։
1324 —արագոնյան թագավոր Ալֆոնսոն գրավել է սարդինական Իգլեզիաս ամրոցը։ 
1478– ծնվել է անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ Թոմաս Մորը, որը հայտնի է իր «Ուտոպիա» երկով:
1783 —ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում Ֆրանսիան և Իսպանիան դադարեցրել են Ջիբրալթարի պաշարումը, որից հետո Մեծ Բրիտանիան անընդմեջ տիրել է դրան և օգտվել օգուտներից։
1807 – տեղի է ունեցել Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, որը ռուս-ֆրանսիական-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։
1812 – ծնվել է անգլիացի գրող Չարլզ Դիքքենսը։
1832– ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:
1841 - ծնվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին։
1845 —վանդալ Ուիլյամ Լլոյդը Բրիտանական թանգարանում փշրել է հազվագյուտ Պորտլենդական գավաթը։
1847 —Ֆյոդր Ինոզեմցևը Ռուսաստանի կայսրությունում առաջին անգամ իրականացրել է վիրահատություն եթերային անզգայացման օգտագործմամբ։
1882 —կայսր Գուանսյուն ներդրել է Կրկնակի Վիշապի շքանշանը, որը հանդիսացել է Ցին դինաստիայի Չինաստանի բարձրագույն պետական պարգև, որով պարգևատրվել են մանչժուրական դինաստիային զգալի ավանդ ներդրած անձիք։ 
1920 —գնդակահարվել է ադմիրալ, բևեռախույզ, Սպիտակ շարժման առաջնորդ Ալեքսանդր Կոլչակը։
1929– ծնվել է չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ Ալեխանդրո Խոդորովսկին:
1940 —կայացել է Ուոլտ Դիսնեյի  «Պինոկկիո» լիամետրաժ մուլտֆիլմի պրիմերան։
1942-Խորվաթական հեղափոխական շարժումը Բանյա-Լուկայի շրջանում իրականացրել է 2300 սերբերի (որոնցից 551 երեխաներ) սպանդ, որը հայտնի է Ուշաստի սպանդ անվանումով։
1950 —ԽՍՀՄ-ում առաջին անգամ նավի տախտակամածին նստել է թռչող սարք՝  Ка-10 ուղղաթիռը։
1951 —Կորեական պատերազմի ժամանակ հարավկորեական բանկի  11-րդ դիվիզիան Սանչխոն և Կյոնսան-Կամ տարածքներում իրականացրել է կոմունիստների նկատմամբ բարյացակամ տրամադրվածություն ունենալու մեջ կասկասվող խաղաղ բնակչության մասսայական սպանդ, սպանվել է 705 մարդ։
1954– ծնվել է գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ) Դիթեր Բոլենը:
1979 —վախճանվել է գերմանացի նացիստական հանցագործ, Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի բժիշկ Յոզեֆ Մենգելյեն։
1981– վթարի է ենթարկվել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են 52 բարձրաստիճան սպա, որոնց թվում 16 ադմիրալ և գեներալ:
1984– ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի, հատուկ հանդերձանքով դուրս է եկել բաց տիեզերք:
2014 —Սոչիում բացվել են 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։
 Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular