ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկանդարյանը՝ Լաչինի միջանցքում ՌԴ ջանքերի մասին. Եթե հենց այս պահին ինչ-որ բան չարվի, հետո վերադառնալու տեղ չի լինի

ՎԻԴԵՈ

Եթե Ռուսաստանը հենց հիմա ինչ-որ բան չանի Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ, հետո վերադառնալու տեղ չի լինի։ Այսպիսի կարծիք է այսօր, փետրվարի 4-ին, Երեւանում «Հայաստանը եւ Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ առճակատումը. 2022 թվականի արդյունքներ» կլոր սեղանի ժամանակ հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, չի ստացվի այնպես անել, որ Հայաստանը սպասի, մինչեւ Ռուսաստանը «լուծի» Ուկրաինայի հարցը։

«Որովհետեւ, նախ՝ մենք կարող ենք չապրել մինչ այդ, երկրորդ՝ սա բոլորովին էլ չի ավարտվի, երրորդ՝ այն զգացողությունը, որ երբ սա ավարտվի, ամեն ինչ կփոխվի, ինչ-որ մեկը զենքերը վերցրած կվազի հետ գրավելու Լաչինի միջանցքը, կասկածում եմ դրանում»,- պարզաբանեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը հիշեցնում է «Փող չկա, բայց դուք դիմացեք» մոտեցումը։

«Եթե հենց հիմա ինչ-որ բան չարվի զուգահեռ նրան, որ հիմնական ջանքերն այլ տեղ են, վատ կլինի, տղերք, ամենուր, հետխորհրդային տարածքում բոլորիս համար»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular