ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեղափոխությունից» հետո ՔՊ-ականների կենսամակարդակը շեշտակի աճել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի հանրության և բնակիչների կենսամակարդակը միայն ընկել է, փոխարենը շեշտակի և կտրուկ աճել է գործող իշխանությունների տարատեսակ ներկայացուցիչների կենսամակարդակը։

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին փաշինյանական բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների վերաբերյալ, թեև այդ տեղեկություններնը հերքվեցին, սակայն պարզվում է, որ առնվազն Արարատ Միրզոյանի մասով այդ հերքումներն այնքան էլ ճշմարտացի չեն։

2018 թվականին իշխանության գալուց հետո Միրզոյանը հպարտանում էր, որ վարկով հեռուստացույց է գնել, այժմ էլ, ոչ միայն հեռուստացույց, այլ արդեն 280 հազար դոլար արժեքով շքեղ առանձնատուն է գնել Կոտայքի մարզի Քասախ գյուղում։

Ի դեպ, առանձնատան շինարարությունը իրականացվել է նույնպես հեղափոխությունից հետո։ Դեռևս 2019 թվականին 900 քմ հողատարածքի վրա որևէ շինություն չի եղել, իսկ արդեն 2020 թվականին երկհարկանի շքեղ շինությունը 288 քմ տարածքով, ինչպես նաև օժանդակ շինություններ՝ ավտոտնակ և ամառային խոհանոց։

Միրզոյանն ու իր կինը առանձնատունը գնել են 2022 թվականի դեկտեմբերին 112 միլիոն դրամով, իսկ վարկը ձևակերպվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի պատկանող «Հայ էկոնոմ» բանկի միջոցով։

Գործող արտգործնախարարը որևէ կերպ չի մեկնաբանել իր ունեցվածքի այսպիսի կտրուկ տատանումը։ Նշենք, որ 2018 թվականին իշխանության գալուց հետո Միրզոյանը նախ Ազգային ժողովի նախագահն էր, իսկ 2021 թվականից նշանակվել է արտգործնախարար և կողմնակի եկամուտ, համենայնդեպս, ներկայացված հայտարարգրերով չի ունեցել, բացառապես աշխատավարձն է, որը բնավ էլ բավարար չէ նման շքեղ առանձնատուն գնելու համար։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular