Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժի այս վարքը վկայում է, որ նրանք ձեռք են քաշել Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոչ ոք ավելի շատ ջանք չի գործադրում փաշինյանական վարչախմբի վարկանիշը բարձրացնելու, Հայաստանում քաղաքական խոսքն արժեզրկելու ուղղությամբ, որքան հայաստանյան ընդդիմությունը։

Խորհրդարանում երեկ լսումներ էին հրավիրել նվիրված Լաչինի միջանցքի փակելու թեմային։ Ելույթ ունեցողները հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներ էին, որոնք Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ իրենց տեսակետները հայտնելուց զատ նաև մի ամբողջական վիճահարույց հայտարարություններ են արել, ինչն, իհարկե, փաշինյանական վարչախումբն անպայման օգտագործելու է սեփական քարոզչական նպատակներով։

Բնականաբար ընդդիմությունը որևէ քննադատական խոսք չի հնչեցրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարաությունների վերաբերյալ: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, օրինակ, հայտարարել է, թե երբ գնում է Արցախ իրեն ռուսն ու ադրբեջանցին չեն կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում է չես կարող գնալ Արցախ: «Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը»,- հարցադրում է անում արքեպիսկոպոսը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել է, թե պետք է շնորհակալություն ասել, որ Լավրովն ասել է 7 շրջան, այլ ոչ 12։ Ընդդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանն էլ առաջարկել է մահապարտների թիմ ձևավորել, որը կհեռացնի այս իշխանությանը։

Իհարկե, հատուկենտ խնդրահարույց ելույթներից բացի հնչել են նաև բավական լուրջ փաստարկված գնահատականներ, մասնավորապես ընդդիմադիր գործիչները նշել են, որ Լաչինի միջանցքի փակումը այնքան քաղաքական կամ հումանիտար խնդիր չէ, որքան որ դրանով Ադրբեջանը սեփական ռազմական խնդիրներն է լուծում, իսկ Հայաստանի գործող իշխանությունները անբավարար չափով են արձագանքում Ադրբեջանի վարքին։

Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ էլ իշխանությունները շրջանառության մեջ են դրել հետևյալ թեզը՝ «Պետք է հանձնել Ղարաբաղը, որպեսզի Հայաստանը փրկենք»։

Ի դեպ, րոպեներ անց հենց այդ թեզը հաստատել է իշխող ուժի ներկայացուցիչը։ «Քաղպայմանագրից» դահլիճում ներկա է եղել միայն պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը բարձրացել է ամբիոն և հոխորտացել ընդդիմադիրների հասցեին՝ «Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող իշխանությանը, օրինական իշխանությանը, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր դատավճիռը տվել ա ժողովուրդը, տվել ա ընտրությունների ընթացքում»,- հայտարարել է Արսենյանը և բառացի ասել. «Անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչներ եք ասում, 3 միլիոն Հայաստանի բնակիչնե՛ր, պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար»։ Իրավիճակը դահլիճում կտրուկ թեժացել է, որից հետո Արսենյանը լքել է տարածքը և հեռացել։

Ընդհանրապես, իշխող ուժի այս վարքը վկայում է, որ նրանք ձեռք են քաշել Արցախից, իսկ ընդդիմությունը դեռևս բավարար քաղաքական կամք և քաղաքական միտք չի կարողանում գտնել գործող իշխանություններին հեռացնելու համար։

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել
Ամենադիտված